14:17 05.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան դիմելու է իր երկրի քաղաքացիներին, այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Իմ սիրելի հայրենակիցներ, այս մեծ անորոշության ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է իր ամենալուրջ մարտահրավերների առաջ, ես ձեզ կդիմեմ այսօր երեկոյան ժամը 20.00-ին»,- ասված է Մակրոնի հայտարարության մեջ։
11:13 06.03.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցերՄարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված […] ...
11:10 06.03.2025
Հնդկաստանն իրեն որպես միջնորդ չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցումՀնդկաստանը տարբեր ժամանակներում շփումներ է ունեցել Մոսկվայի և Կիևի հետ, սակայն Նյու Դելին իրեն չի տեսնում որպես միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ «Ես վստահ չեմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանն իրեն որպես միջնորդ է տեսնում […] ...
10:52 06.03.2025
Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքումՄեծ Պահքը ներքին խոկման, ինքնքննության շրջան է, որի ընթացքում շահեական է հոգևոր գրականության ընթերցումը։ Մայր Աթոռն առաջարկում է կարդալ՝ Աստվածաշունչ մատյան, հատկապես Նոր Կտակարան, Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ», Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության», Շնորհք պատրիարք Գալուստյայն «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան», Հովհաննես Մանդակունի «Քարոզներ», Սուրբ Եփրեմ Ասորի «Ապաշխարության աղոթքներ», Սուրբ Հովհաննես Ոսկեբերան «Ճառ ապաշխարության», Մակար Մեծ […] ...
10:40 06.03.2025
Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի էՄարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ […] ...
10:32 06.03.2025
ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։ Այժմ տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության տվյալները հավաքագրվում են ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված և առցանց աշխատող 14 հաշվեկետերում։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և […] ...