Հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+4.09 oC

Հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

13:03 05.03.2025

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը:

Կառուցվածքային առումով նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։

Բովանդակային առումով նոր կարգերում նախատեսվել են արդյունքահեն ֆինանսավորման համակարգի ներդրմանը, գիտահետազոտական ոլորտում միջգերատեսչական համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը և փորձաքննության ավելի հստակ մեխանիզմների սահմանմանն ուղղված մի շարք դրույթներ:

Ստորև՝ կարգերում տեղ գտած առանցքային փոփոխություններն առանձին։

Բազային ֆինանսավորում․ կատարողականի վրա հիմնված մեխանիզմ և գիտական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված նոր ծրագիր

Բազային ֆինանսավորումը հատկացվում է ՀՀ գիտական պետական կազմակերպություններում ու բուհերում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի` կազմակերպության կենտրոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների պահպանման ու զարգացման, ինչպես նաև գիտական հետազոտությունների ու մշակումների իրականացման, ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաuտման նպատակով։

  • Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմ

Նոր կարգով սահմանվող առանցքային մեխանիզմներից է կատարողականի վրա հիմնված ֆինանսավորումը՝ հստակ սահմանված ծրագրով և չափելի նվազագույն վերջնարդյունքներով, ինչը թույլ կտա ավելի թափանցիկ և արդյունքահենք դարձնել կազմակերպություններին տրվող բազային ֆինանսավորումը։

Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման արդյունքում գիտական կազմակերպությունները դասակարգվելու են` ըստ 5 կատեգորիաների` գերազանց, լավ, բավարար, ցածր և ոչ բավարար արդյունավետությամբ աշխատող։

Նշված գնահատման արդյունքում առաջին և երկրորդ (գերազանց և լավ) կատեգորիայի կազմակերպությունների ֆինանսավորումը կարող է ավելանալ, համապատասխանաբար, մինչև 20 և 10 տոկոսով: Բավարար արդյունավետություն ցուցաբերած կազմակերպությունների ֆինանսավորումը կմնալ նույնը, իսկ ցածր արդյունավետությամբ աշխատելու պարագայում՝ կկրճատվի 10 տոկոսի չափով։ Ոչ բավարար արդյունավետության պարագայում, երբ չեն ապահովվել նվազագույն վերջնարդյունքները, ծրագրի՝ որպես առանձին միավորի հետագա ֆինանսավորումը կարող է դադարեցվել։

Միաժամանակ, ծրագրերի երկարաժամկետ կայունության ապահովման նպատակով բազային ֆինանսավորման հայտերի տևողությունը հնարավոր է նախատեսել մինչև հինգ տարի ժամկետով, որի ընթացքում առնվազն մեկ անգամ ծրագիրը գնահատվում է՝ ըստ կատարողականի։

– Կազմակերպության կատարողականի գնահատման ընթացակարգը և չափանիշները

Կատարողականի գնահատման նպատակով ԿԳՄՍ նախարարի կողմից ձևավորվում է մասնագիտական փորձագիտական խորհուրդ, որն ուսումնասիրում է կազմակերպության նախորդ հինգ տարվա հաշվետվությունները։

Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեթոդաբանությունը հաստատվում է ԿԳՄՍ նախարարի կողմից՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ առաջարկությունների հիման վրա՝ սահմանելով գնահատման չափանիշները, յուրաքանչյուր չափանիշի առավելագույն գնահատականը, կատեգորիաների շեմային միավորներն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի և մասնագիտության։

Գնահատման համար հիմք են հանդիսանալու կազմակերպության գիտաչափական տվյալները, հաշվետվության գիտական փորձաքննության արդյունքները, կադրային ներուժը, միջազգային համագործակցությունը, ենթակառուցվածքի հագեցվածության աստիճանը, գիտական դրամաշնորհները, ներպետական և միջազգային համագործակցությունն արդյունաբերության հետ, գիտական ուղղությունների համապատասխանությունը գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ, ինովացիոն գործունեությունը, սոցիալ-տնտեսական ազդեցությունը, գիտակրթական տարածք ինտեգրվելու մակարդակը (ներպետական և միջազգային), ինչպես նաև կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության առանձնահատկություններից բխող այլ չափանիշներ։

– Բազային ֆինանսավորման ծրագրերի հայտերի տեսակները

Նախկին կարգով նախատեսված չորս ծրագրերը մեծամասամբ վերաբերում էին եղած ենթակառուցվածքների պահպանմանը, գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդին, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններին և նոր գիտական կադրերի պատրաստմանը։ Մինչդեռ, եղած ենթակառուցվածքների պահպանմանը զուգահեռ՝ նոր կարգում առկա է նաև գիտական կենտրոնները և ստորաբաժանումները նոր և ժամանակակից սարքավորումներով վերազինելուն ուղղված ծրագիր։

Փոփոխվել է նաև բազային ֆինանսավորման ծրագրերի տեսակների քանակը․ նախկին չորսի փոխարեն նախատեսվում է հինգ ծրագիր․

1) գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր՝ ներառյալ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիրը.

2) ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման ծրագիր՝ ներառյալ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիրը.

3) հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիր.

4) գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր.

5) կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի զարգացման ծրագրեր՝ միտված կազմակերպությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելուն։

– Լրացուցիչ ֆինանսավորում՝ գիտական կադրերի պատրաստման համար

Բացի այդ՝ նախկինում նախատեսված և փաստացի չգործող ծրագրի փոխարեն, նոր կարգի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսվող հայտերում կարող է ներառվել նաև լրացուցիչ ֆինանսավորում՝ գիտական կադրերի պատրաստման համար, ինչը թույլ է տալիս համատեղել գիտական կադրերի պատրաստումը հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերի հետ։

– Հայտի ներկայացման և գնահատման գործընթացի հստակեցում

Նոր կարգում հստակեցվել է ամբողջ ծրագրային հայտերի ներկայացման, քննարկման, պայմանագրերի կնքման, հաշվետվությունների ընդունման և արդյունքների գնահատման ողջ ընթացակարգը։

Սահմանվում են հայտերի քննարկման համար Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին կից աշխատանքային խմբի, ինչպես նաև նախատեսվող հայտերի ընտրության համար ձևավորվող մրցութային հանձնաժողովի, ծրագրերը հաստատելու և ֆինանսական ծավալները որոշելու նպատակով ձևավորվող միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթները և իրավասության շրջանակները։

Նպատակային-ծրագրային ֆինանսավորում․ գիտատեխնիկական պետական պատվերի նոր ձևաչափ

Նպատակային-ծրագրային ֆինանսավորումն իրականացվում է պետական այլ մարմինների կողմից առաջադրված ծրագրային առաջարկների հիման վրա՝ մրցութային հիմունքներով, և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը։

– Ավելի արդյունավետ միջգերատեսչական փոխգործակցություն և պետության ռազմավարական առաջնահերթությունների հետ կապի ապահովում

Նոր կարգի շրջանակում ՀՀ պետական մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը սահմանված ձևաչափով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե են ներկայացնում իրենց ոլորտներում առկա ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրենց գործունեության արդյունավետ կազմակերպմանը միտված նպատակային ծրագրերի անվանումները և առաջարկությունների հակիրճ նկարագրությունը:

– Ֆինանսավորման առավել մրցակցային համակարգ

Ստացված նպատակային ծրագրերի առաջարկները քննարկելու, լրամշակելու և ցանկ ձևավորելու կամ համալրելու նպատակով ստեղծվում են աշխատանքային խմբեր՝ տվյալ ոլորտի գիտական աշխատողների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ բացառելով շահերի բախումները։

Հաստատված ցանկերի հիման վրա ԿԳՄՍՆ նախարարի հրամանով հայտարարվում է նպատակային-ծրագրային ֆինանսավորման մրցույթ, որին կարող են ներկայացվել մինչև հինգ տարի ժամկետով հայտեր։ Վերջիններիս փորձաքննությունը ապահովում է կոմիտեի կողմից ձևավորված մասնագիտական փորձագիտական խորհուրդը։

Հայտերի մեջ պարտադիր նշվում են ակնկալվող արդյունքները և դրանց կիրառելիությունը պետական կարիքների համար։

– Պետական մարմինների առաջադրած ծրագրերի ցանկից դուրս հայտերի ներկայացում

Եթե մրցույթին ներկայացված հայտը ներառված չէ ցանկում, ապա հայտի հետ պետք է ներկայացվի նաև առնվազն մեկ պետական մարմնի պաշտոնական գրություն իրենց ոլորտներում առկա ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրենց գործունեության արդյունավետ կազմակերպմանը միտված նպատակային հայտի նպատակահարմարության վերաբերյալ։

Այս փոփոխությունը ենթադրում է, որ պետական պատվերով հետազոտությունների առաջարկները կարող են ներկայացվել ոչ միայն այլ գերատեսչությունների կողմից՝ գիտաշխատողներին, այլ նաև գիտաշխատողների կողմից՝ գերատեսչություններին։

– Հաշվետվողականության ավելի խիստ սկզբունքներ՝ նախանշված վերջնարդյունքների չապահովման համար սահմանված պատասխանատվությամբ

Նպատակային ծրագիրն իրականացնող կազմակերպությունը սահմանված ընթացակարգով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացնում նպատակային ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը տրամադրվում է խորհրդի քննարկմանը։

Վերջինս եռամսյա ժամկետում տալիս է եզրակացություն՝ նպատակային ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվությունների վերաբերյալ, որը հիմք է հանդիսանում իրականացվող նպատակային ծրագրերի հետագա ֆինանսավորումը շարունակելու կամ դադարեցնելու համար, իսկ ավարտվող նպատակային ծրագրերի պարագայում՝ ամփոփիչ հաշվետվությունն ընդունելու համար։

Խորհրդի եզրակացությունը հիմնված է գիտական ծրագրի իրականացման արդյունքում նախանշված վերջնարդյունքները ապահովելու կամ չապահովելու հանգամանքի վրա։

Գիտական դրամաշնորհային ֆինանսավորում․ փորձաքննության մեխանիզմների հստակեցում

Դրամաշնորհային ֆինանսավորումն ուղղված է գիտական հետազոտությունների կամ գիտատեխնիկական մշակումների հանգեցնող, գիտնականների և հետազոտական խմբերի նախաձեռնությամբ հետազոտական նախագծերի իրականացմանը։

– Դրամաշնորհային ծրագրերի իրականացման միասնական սկզբունքներ

Մանրամասն սահմանվել են դրամաշնորհային հայտերի ներկայացմանը, փորձաքննության փուլերին և չափանիշներին, նախագծերի ֆինանսավորման հաստատմանը, նախագծերի իրականացման վերաբերյալ հաշվետվողականությանը և վերջինիս հիմքով նախագծի ընթացքի շարունակման և դադարեցմանը վերաբերող մեխանիզմները։

– Որակավորման հստակ պահանջներ

Համաձայն նոր կարգի՝ փորձաքննության ժամանակ գնահատվում են հետևյալ չափանիշները․

  • հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը,
  • գիտական խմբի ղեկավարի և անդամների ձեռքբերումները տվյալ բնագավառում և նրանց մասնագիտական որակավորման համապատասխանությունը,
  • երիտասարդ (մինչև 35 տարեկան) մասնագետների ընդգրկվածությունը,
  • հետազոտական նախագծի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները,
  • պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և այլ հարցեր:

– Հաշվետվողականության խստացում

Գիտական թեմայի ընթացիկ (տարեկան) հաշվետվությունները կոմիտե են ներկայացվում իրականացման ժամկետի սկզբից հաշված յուրաքանչյուր 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, եթե մրցույթի հրավերի փաթեթով այլ պայմաններ նախատեսված չեն:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն այդ հաշվետվությունները ներկայացնում է հանձնաժողով, որը 15-օրյա քննարկման արդյունքում ներկայացնում է հետազոտական նախագծի հետագա ֆինանսավորման նպատակահարմարության կամ դադարեցման մասին առաջարկություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

10:52 06.03.2025

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Մեծ Պահքը ներքին խոկման, ինքնքննության շրջան է, որի ընթացքում շահեական է հոգևոր գրականության ընթերցումը։ Մայր Աթոռն առաջարկում է կարդալ՝ Աստվածաշունչ մատյան, հատկապես Նոր Կտակարան, Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ», Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության», Շնորհք պատրիարք Գալուստյայն «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան», Հովհաննես Մանդակունի «Քարոզներ», Սուրբ Եփրեմ Ասորի «Ապաշխարության աղոթքներ», Սուրբ Հովհաննես Ոսկեբերան «Ճառ ապաշխարության», Մակար Մեծ […] ...

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

10:40 06.03.2025

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ […] ...

ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

10:32 06.03.2025

ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։ Այժմ տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության տվյալները հավաքագրվում են ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված և առցանց աշխատող 14 հաշվեկետերում։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և […] ...

Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը համայնքի հետ սերտ կապի ապահովումն է. կայացել է աշխատանքային խորհրդակցություն

10:22 06.03.2025

Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը համայնքի հետ սերտ կապի ապահովումն է. կայացել է աշխատանքային խորհրդակցություն

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ներկա է գտնվել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նախարարն ընդգծել է, որ Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի համայնքի հետ սերտ […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ին

10:11 06.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:   ...

Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասին

10:00 06.03.2025

Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կավարտվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականին։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ այս ժամկետի ավարտին մենք կավարտենք ամբողջ սահմանային պատը: Եվ, իհարկե, մենք խոսում ենք ֆիզիկական կառուցվածքի, բուն […] ...

BACK_TO_TOP