09:30 06.03.2025
UFC-ի կիսածանր քաշային կարգի մարտիկ Մագոմեդ Անկալաևը X սոցիալական ցանցում գրել է, որ Ալեքս Պերեյրայի հետ մենամարտից հետո փոխվելու է MMA-ում իր կարգավիճակը:
«Վաղուց պետք է մենամարտեինք Ալեքսի հետ, բայց նրա պատճառով մենամարտը հետաձգվում էր: Ամենավատը սպասողական վիճակն է: Հիմա, վերջապես, ամեն ինչ կանեմ հաղթանակի համար: Այս մենամարտից հետո UFC-ին կսկսի գնահատել ինձ:
Եթե Պերեյրան ռևանշ խնդրի, ես կտրամադրեմ այդ հնարավորությունը: Երբեք չեմ հրաժարվել ռևանշներից»,- ասել է ռուսաստանցի մարտիկը:
Մարտի 9-ին կայանալիք Ակնալաև – Պերեյրա մենամարտը լինելու է UFC 313-ի գլխավոր իրադարձությունը:
18:09 06.03.2025
Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համարՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 4,9 մլրդ դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար: Գումարը հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու և այս […] ...
17:54 06.03.2025
Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստըԲաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ […] ...
17:47 06.03.2025
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվիԱրհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ […] ...
17:37 06.03.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Բարսելոնայում հանդիպումներ է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները համագործակցության նոր ուղիներ և հնարավորություններ ձեռք բերելու և խորացնելու նպատակով շարունակվում են: Ռուբեն Սիմոնյանը մարտի 5-ին հանդիպում է ունեցել «Plug and Play EMEA»-ի կառավարման գործընկեր Սինա […] ...
17:27 06.03.2025
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Արարատի մարզումՔաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը եզակի հնարավորություն է ընձեռում բնակչությանը կրկին հիշեցնելու պաշտպանության և անվտանգության ապահովման կարևորագույն կանոնները, ինչպես նաև անհրաժեշտ պաշտպանական գործողությունները՝ արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար: Այս օրը կարևոր է ոչ միայն մարդկանց իրազեկելու, այլև նրանց պատրաստվածությունն ամրապնդելու տեսանկյունից, որպեսզի անհապաղ և ճիշտ որոշումներ կայացնեն՝ իրենց անվտանգությունը ապահովելու նպատակով։ Թեմատիկ միջոցառումների շրջանակներում, ՆԳՆ Փրկարար […] ...