Առաջարկվում է ևս 3 տարի մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+4.09 oC

Առաջարկվում է ևս 3 տարի մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից

12:11 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2020 թվականին մեր պատգամավոր գործընկերների՝ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հետ օրենսդրական նախաձեռնություն մշակեցինք եւ մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն  ազատեցինք եկամտային հարկից, ինչպես պետական պարտատոմսերի դեպքում է: Նպատակը կապիտալի շուկան  զարգացնելն ու խթանելն էր: Արտոնությունն ընդունվել էր ժամանակավոր՝ 4 տարի ժամկետով, որը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ ԱԺ մարտի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Փաթեթի հեղինակն առաջարկել է եւս 3 տարի մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից:

Բաբկեն Թունյանը  հայտնել է, որ թողարկվող արժեթղթերի ծավալը վերոնշյալ 4 տարի ժամանակահատվածում բազմապատկվել է: Արժեթղթերի ծավալն այդ ընթացքում  ոչ թե տոկոսներով է աճել, այլ անգամներով: Այսինքն` սահմանված արտոնությունը եւս դեր է կատարել:

Պատգամավորը նաեւ հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է տարածել 2025 թվականի հունվարի 1-ից թողարկվող արժեթղթերի վրա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

11:13 06.03.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված […] ...

Հնդկաստանն իրեն որպես միջնորդ չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

11:10 06.03.2025

Հնդկաստանն իրեն որպես միջնորդ չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Հնդկաստանը տարբեր ժամանակներում շփումներ է ունեցել Մոսկվայի և Կիևի հետ, սակայն Նյու Դելին իրեն չի տեսնում որպես միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ «Ես վստահ չեմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանն իրեն որպես միջնորդ է տեսնում […] ...

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

10:52 06.03.2025

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Մեծ Պահքը ներքին խոկման, ինքնքննության շրջան է, որի ընթացքում շահեական է հոգևոր գրականության ընթերցումը։ Մայր Աթոռն առաջարկում է կարդալ՝ Աստվածաշունչ մատյան, հատկապես Նոր Կտակարան, Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ», Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության», Շնորհք պատրիարք Գալուստյայն «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան», Հովհաննես Մանդակունի «Քարոզներ», Սուրբ Եփրեմ Ասորի «Ապաշխարության աղոթքներ», Սուրբ Հովհաննես Ոսկեբերան «Ճառ ապաշխարության», Մակար Մեծ […] ...

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

10:40 06.03.2025

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ […] ...

ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

10:32 06.03.2025

ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։ Այժմ տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության տվյալները հավաքագրվում են ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված և առցանց աշխատող 14 հաշվեկետերում։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և […] ...

BACK_TO_TOP