ԱՄՆ-ը այսպես թե այնպես կստանա Գրենլանդիան․ Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+4.09 oC

ԱՄՆ-ը այսպես թե այնպես կստանա Գրենլանդիան․ Թրամփ

11:18 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքին և պատրաստ է ընդունել այն իր երկրի կազմ։

«Մենք լիովին աջակցում ենք Գրենլանդիայի ժողովրդի՝ սեփական ապագան որոշելու իրավունքին, և եթե նրանք ցանկանան, մենք կողջունենք նրանց Միացյալ Նահանգներում: Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, որպեսզի դա տեղի ունենա, քանի որ Գրենլանդիան կարևոր է ոչ միայն ազգային անվտանգության, այլև միջազգային անվտանգության համար», – ասել է Թրամփը իր ելույթում:

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը Գրենլանդիան դիտարկում է որպես ռազմավարական կարևոր տարածք և պատրաստ է ներդրումներ կատարել դրա զարգացման համար։

«Կարծում եմ՝ այս կամ այն ​​կերպ մենք կստանանք Գրենլանդիան, մենք ձեզ ապահով կդարձնենք, կհարստացնենք և միասին այս տարածաշրջանը կհասցնենք այնպիսի բարձունքների, որոնց մասին երբեք չէիք երազել»,- ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

11:13 06.03.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված […] ...

Հնդկաստանն իրեն որպես միջնորդ չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

11:10 06.03.2025

Հնդկաստանն իրեն որպես միջնորդ չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Հնդկաստանը տարբեր ժամանակներում շփումներ է ունեցել Մոսկվայի և Կիևի հետ, սակայն Նյու Դելին իրեն չի տեսնում որպես միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ «Ես վստահ չեմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանն իրեն որպես միջնորդ է տեսնում […] ...

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

10:52 06.03.2025

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Մեծ Պահքը ներքին խոկման, ինքնքննության շրջան է, որի ընթացքում շահեական է հոգևոր գրականության ընթերցումը։ Մայր Աթոռն առաջարկում է կարդալ՝ Աստվածաշունչ մատյան, հատկապես Նոր Կտակարան, Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ», Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության», Շնորհք պատրիարք Գալուստյայն «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան», Հովհաննես Մանդակունի «Քարոզներ», Սուրբ Եփրեմ Ասորի «Ապաշխարության աղոթքներ», Սուրբ Հովհաննես Ոսկեբերան «Ճառ ապաշխարության», Մակար Մեծ […] ...

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

10:40 06.03.2025

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ […] ...

ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

10:32 06.03.2025

ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։ Այժմ տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության տվյալները հավաքագրվում են ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված և առցանց աշխատող 14 հաշվեկետերում։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և […] ...

BACK_TO_TOP