18:30 04.03.2025
Նախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխությունները:
Զեկուցողի խոսքով առաջարկվում է սահմանել փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման իրավական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում եւ մեր երկրում ձեւավորված գործարար պրակտիկան: Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը:
«Օտարերկրյա եւ տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս շատ կարեւորել են այս հասկացությունը եւ գործիքի կիրառումը մեր բիզնեսում»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ այդ համատեքստում առաջարկել է Կառավարությանը հանդես գալ նման նախաձեռնությամբ:
Մասնավորապես, ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում ոչ թե ստանալ իրենց գումարը որոշակի տոկոսներով, այլեւ դրա դիմաց ընկերություններում ստանալ բաժնեմաս: Գեւորգ Պապոյանը նշել է, որ միաժամանակ ընկերության մասնակիցները` բաժնետերերը չեն առարկում այդ գաղափարին եւ չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով: Այդ գործիքի իրականացումը տեղի է ունենում փոխարկելի պարտավորագրի պայմանագրերի միջոցով:
«Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաեւ ընկերությունների համար, որոնք կարող են համեմատաբար լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ եւ այլն) ներգրավել ներդրումներ ներկա եւ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- ասել է զեկուցողը: Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում այն դեռեւս չի կիրառվում, որի պատճառն օրենսդրական համապատասխան կարգավորումներ չունենալն է:
Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի համապարփակ կարգավորմանը: Սահմանվել է պայմանագրի հասկացությունը, դրա կնքման եւ հետագայում պարտքի փոխարկման կարգը:
Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի եւ տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր:
Նախաձեռնությամբ կարգավորվում են նաեւ փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները:
Հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն. ասել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը` առաջարկելով կողմ քվեարկել փաթեթին:
00:00 05.03.2025
Սրտաբանը նշել է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը00:00 05.03.2025
Սրտաբանը նշել է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալըՀիպերտոնիայով տառապող մարդիկ հաճախ դադարեցնում են բժշկի նշանակած դեղամիջոցների ընդունումը, հենց որ նրանց ճնշումը վերադառնում է նորմային, և նրանք իրենց լավ են զգում, բայց դա չպետք է անել, ասում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նշել է այս և հիպերտոնիկ հիվանդների թույլ տված այլ խոշոր սխալները։ Սրտաբանը նշել է, որ հիպերտոնիան կուրսերով […] ...
23:48 04.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը շատ կարևոր թեմա է․ ՓաշինյանՄենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից […] ...
23:30 04.03.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ։ Մեր ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիային, իսկ մարտի 12-ին կընդունի Ղազախստանի ընտրանուն։ ...
23:27 04.03.2025
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ ՓաշինյանԵթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության լրագրողը։ «Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ […] ...
23:15 04.03.2025
Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ ՓաշինյանIRIB – Հանուն Բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք […] ...
23:10 04.03.2025
Սմարթֆոններից երեխաներին հեռացնելու համոզիչ պատճառ է նշվելՀոգեբան Վիկտորյա Դմիտրիևան համոզված է, որ երեխաներին պետք է կտրել գաջեթների մշտական օգտագործումից, որպեսզի նրանք սովորեն հաղթահարել ձանձրույթն առանց դրանց: Նա այս հմտությունը զարգացնելու համոզիչ պատճառ է ներկայացրել իր Telegram ալիքում: Հոգեբանն ընդգծել է, որ երեխաները պետք է կարողանան իրենց զբաղմունքն ապահովել առանց սմարթֆոնների։ Նա այս հմտությունը կարևոր է համարում հետագա կյանքում: Եթե մարդը չի […] ...