Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
0.09 oC

Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը

17:51 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար: Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ կարգավորման համար: Որոշ պետություններ կոնվենցիաներից մեկի կողմ են, որոշները՝ մյուսի, իսկ պետություններ էլ կան, որ երկու կոնվենցիաները վավերացրել են միաժամանակ: Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված ««Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել մինչեւ չորս արբիտր, որոնք հայտնի են որպես վերոնշյալ դատարանի անդամներ (նշանակվում են 6 տարով եւ կարող են վերանշանակվել): Հետագայում այս արբիտրների միջոցով ստեղծվում են հատուկ ազգային խմբեր, որոնք կարեւոր դերակատարում են ունենում, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում դատավոր նշանակվելու համար թեկնածուներ առաջադրելու գործում: Եղիշե Կիրակոսյանի խոսքով դատարանն ընձեռում է միջազգային համագործակցության, միջազգային իրավունքի պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ  սահմանված իրավական նորմերի շրջանակներում վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմների հասանելիության հնարավորություն: Զեկուցողը տեղեկացրել է, որ այս պահին արբիտրաժային կենտրոնի շրջանակում Հայաստանի մասնակցությամբ ընթանում է երեք արբիտրաժ՝ երկու միջպետական եւ մեկ ներդրումային, որոնց քննությանը Հայաստանը ներգրավված է որպես պատասխանող կողմ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալխաս Ղազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտաբանը նշել  է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

00:00 05.03.2025

Սրտաբանը նշել է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

Հիպերտոնիայով տառապող մարդիկ հաճախ դադարեցնում են բժշկի նշանակած դեղամիջոցների ընդունումը, հենց որ նրանց ճնշումը վերադառնում է նորմային, և նրանք իրենց լավ են զգում, բայց դա չպետք է անել, ասում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նշել է այս և հիպերտոնիկ հիվանդների թույլ տված այլ խոշոր սխալները։ Սրտաբանը նշել է, որ հիպերտոնիան կուրսերով […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը շատ կարևոր թեմա է․ Փաշինյան

23:48 04.03.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը շատ կարևոր թեմա է․ Փաշինյան

Մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից […] ...

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ

23:30 04.03.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ։ Մեր ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիային, իսկ մարտի 12-ին կընդունի Ղազախստանի ընտրանուն։ ...

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Փաշինյան

23:27 04.03.2025

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Փաշինյան

Եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության լրագրողը։ «Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ […] ...

Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ Փաշինյան

23:15 04.03.2025

Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ Փաշինյան

IRIB – Հանուն Բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք […] ...

Սմարթֆոններից երեխաներին հեռացնելու համոզիչ պատճառ է նշվել

23:10 04.03.2025

Սմարթֆոններից երեխաներին հեռացնելու համոզիչ պատճառ է նշվել

Հոգեբան Վիկտորյա Դմիտրիևան համոզված է, որ երեխաներին պետք է կտրել գաջեթների մշտական ​​օգտագործումից, որպեսզի նրանք սովորեն հաղթահարել ձանձրույթն առանց դրանց: Նա այս հմտությունը զարգացնելու համոզիչ պատճառ է ներկայացրել իր Telegram ալիքում: Հոգեբանն ընդգծել է, որ երեխաները պետք է կարողանան իրենց զբաղմունքն ապահովել առանց սմարթֆոնների։ Նա այս հմտությունը կարևոր է համարում հետագա կյանքում: Եթե ​​մարդը չի […] ...

BACK_TO_TOP