17:21 04.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր:
Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մարտի 4-ին Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին:
Ողջունելով ներկաներին՝ Ալֆեդ Քոչարյանը նշել է, որ ապահովելով առավելագույն թափանցիկություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացում՝ մրցութային հանձնաժողովը հավանության է արժանացրել Լուսինե Սահակյանի թեկնածությունը:
«Ժամանակավոր պաշտոնակատարը թանգարանի ղեկավարումը կիրականացնի մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը։ Տիկին Սահակյանը բավականին ճանապարհ է անցել, և կարծում եմ, որ մինչև սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը դուք միասին նոր արդյունքներ կգրանցեք: Կոմիտասի թանգարան֊ինստիտուտը մեր նշանակալի կառույցներից է, որը կարևորագույն առաքելություն ունի: Այստեղ է պահվում և ներկայացվում Կոմիտասի ժառանգությունը, որն արտացոլում է Վարդապետի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Հատկանշական է, որ այս թանգարանը հանրության սիրված վայրերից է: Կառույցն աչքի է ընկնում իր պայմաններով, հարմարավետությամբ, ժամանակակից պահանջներին համապատասխանող համերգասրահով, այստեղ առկա է նաև մասնագիտական մեծ ներուժ: Վստահ ենք, որ առաջիկայում թանգարանի աշխատակիցների, նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և նախարարության համատեղ աշխատանքի միջոցով կարող ենք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է նախարարի տեղակալը:
Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնց նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է գույքագրել թանգարանի խնդիրները և ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն լուծման նպատակով:
Հանդիպման ավարտին Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար և մաղթել արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ առաջիկա գործընթացներում:
22:55 04.03.2025
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով ինը մարդ է զոհվելՊակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել Խայբեր Փախտունխվա նահանգում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Բաննու թաղամասում։ Հարձակվողի թիրախը անվտանգության կառույցներն էին։ Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ևս 18 մարդ վիրավորվել է։ Նահանգի իշխանությունները դատապարտել են ահաբեկչությունը և հայտնել, որ սպասում […] ...
22:40 04.03.2025
Լեբրոն Ջեյմսն NBA-ում հատել է 1000 հաղթանակի շեմը«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ում հատել է 1000 հաղթանակի շեմը, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։ Պատմության մեջ միայն երեք բասկետբոլիստ է ավելի շատ հաղթական խաղ անցկացրել NBA-ում: Այդ բասկետբոլիստներ են Քարիմ Աբդուլ-Ջաբարը (1074), Ռոբերտ Փերիշը (1014) և Թիմ Դանքանը (1001): Ի դեպ, 40-ամյա Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության գլխավոր […] ...
22:25 04.03.2025
«ՀՀ-ում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակներում կամավորների վերապատրաստումները շարունակվում ենՀայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի կամավոր կարողությունների միջոցով ամրապնդմանն ուղղված՝ փետրվարի 17-ից 28-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Խաչիկի, Շիկահողի, Մարտիրոսի, Արագածի, Երվանդաշատի, Մեծ Պարնու, Տեղի և Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի 43 կամավորների համար կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման […] ...
22:15 04.03.2025
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի պետական հեռուստատեսությանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը։ ...
22:11 04.03.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետի հետԵգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման […] ...