Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+1.09 oC

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

16:54 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային վարչարարության բարեփոխումների առանձին ռազմավարությունների նախագծերը:

Ներկայացնելով կառավարման համակարգերի կատարելագործման, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցման շրջանակում իրականացված միջոցառումները, ընդգծվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում կրճատվել է մաքսային պարտավորությունների կատարման ժամանակը, ներդրվել է թափանցիկ և դյուրին ընթացակարգ, օպտիմալացվել են ՊԵԿ ստորաբաժանումների գործառույթներն ու գործընթացները, ներդրվել է կառավարման արդյունավետ մոդել, բարձրացվել է աշխատանքի արդյունավետությունը, ձեռք է բերվել տեղեկատվության անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագիր և այլն:

Վարչարարության արդյունավետության բարձրացման, եկամուտների ավելացման, ստվերի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում նվազեցվել են օրինապահ հարկ վճարողների ու ՊԵԿ միջև շփումները, կրճատվել է ստվերի և անբարեխիղճ մասնակիցների քանակը, ներդրվել է պետական տուրք գանձող սուբյեկտների մոտ թեմատիկ ստուգման հնարավորություն, նվազեցվել են պետական տուրքի հաշվառման գործընթացում հնարավոր ռիսկերը և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև ընթացքում գտնվող միջոցառումներին, որոնք ուղղված են փաստաթղթաշրջանառության համար ծախսվող ռեսուրսների կրճատմանը, նպաստների գծով գումարները ստանալուց հետո ճշտված հաշվարկների ներկայացման դեպքում ռիսկերի վերահսկմանը, մարդկային գործոնով պայմանավորված սխալի հավանականության նվազեցմանը, աշխատանքային ռեսուրսների առավել նպատակային օգտագործմանը և այլն։

2024թ. գրանցված արդյունքային ցուցանիշների մասով ընդգծվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս աճը, հարկ վճարողների վերադարձի աճը՝ 8.1 տոկոս, տնտեսության դինամիկան բնութագրող, ստվերի որոշակի նվազման ցուցիչ հանդիսացող եկամուտ ապահոված աշխատատեղերի աճը՝ 4.9 տոկոս, միջին աշխատավարձի աճը՝ 6.5 տոկոս:

Առաջիկա անելիքների շարքում ներկայացվել է, որ նախատեսվում է մաքսային և հարկային թվայնացման, վերլուծական և հսկողական /վարչարարական/ գործիքների զարգացման, լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման, հաղորդակցման գործիքակազմի զարգացման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարության կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է անկանխիկ վաճառքի ժամանակ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացման հետ կապված համակարգված աշխատանքների, հարկ վճարողների աշխատանքի պարզեցման, արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել հետևողական քայլեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով ինը մարդ է զոհվել

22:55 04.03.2025

Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով ինը մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել Խայբեր Փախտունխվա նահանգում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Բաննու թաղամասում։ Հարձակվողի թիրախը անվտանգության կառույցներն էին։ Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ևս 18 մարդ վիրավորվել է։ Նահանգի իշխանությունները դատապարտել են ահաբեկչությունը և հայտնել, որ սպասում […] ...

Լեբրոն Ջեյմսն NBA-ում հատել է 1000 հաղթանակի շեմը

22:40 04.03.2025

Լեբրոն Ջեյմսն NBA-ում հատել է 1000 հաղթանակի շեմը

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ում հատել է 1000 հաղթանակի շեմը, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։ Պատմության մեջ միայն երեք բասկետբոլիստ է ավելի շատ հաղթական խաղ անցկացրել NBA-ում: Այդ բասկետբոլիստներ են Քարիմ Աբդուլ-Ջաբարը (1074), Ռոբերտ Փերիշը (1014) և Թիմ Դանքանը (1001): Ի դեպ, 40-ամյա Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության գլխավոր […] ...

«ՀՀ-ում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակներում կամավորների վերապատրաստումները շարունակվում են

22:25 04.03.2025

«ՀՀ-ում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակներում կամավորների վերապատրաստումները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի կամավոր կարողությունների միջոցով ամրապնդմանն ուղղված՝ փետրվարի 17-ից 28-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Խաչիկի, Շիկահողի, Մարտիրոսի, Արագածի, Երվանդաշատի, Մեծ Պարնու, Տեղի և Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի 43 կամավորների համար կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման […] ...

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի պետական հեռուստատեսությանը

22:15 04.03.2025

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի պետական հեռուստատեսությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը։ ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետի հետ

22:11 04.03.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետի հետ

Եգիպտոսում‏ Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման […] ...

SHANTNEWS

22:00 04.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP