13:45 04.03.2025
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գործընկերային մակարդակում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մեր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ դրական են։ Մենք աշխատում ենք իրենց հետ, գործընկերային հարաբերություններ ունենք և շարունակելու ենք»,-նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի որդեգրել որևէ ամերիկյան կուսակցության նկատմամբ առանձնահատուկ մոտեցում։«Մենք երբևէ տարբերակված մոտեցում չենք ունեցել՝ կապված դեմոկրատական կամ հանրապետական կուսակցությունների հետ։ Մենք բալանսը որևէ ձևով չենք խախտում»,-հավելեց նա։
20:15 04.03.2025
Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը. Էլինա ԱվանեսյանԱշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին, հայտնում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծնողներս են։ Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- ասել է 22-ամյա թենիսիստուհին: Էլինա Ավանեսյանը […] ...
20:10 04.03.2025
ԱՄՆ-ը «Անսար Ալլահ» շարժումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպությունԱՄՆ կառավարությունը Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Այսօր Պետդեպարտամենտը կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոստումներից մեկը՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Եվ ես ուրախ եմ հայտարարել Պետդեպարտամենտի կողմից «Անսար Ալլահը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»,- ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում […] ...
19:50 04.03.2025
Պաղեստինի նախագահը հաստատել է մեկ տարվա ընթացքում համընդհանուր ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամությունըՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է մեկ տարվա ընթացքում պաղեստինյան բոլոր տարածքներում համընդհանուր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացմանը, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Մենք ցանկանում ենք հաստատել, որ մենք լիովին պատրաստ ենք մեկ տարվա ընթացքում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ և՛ նախագահական, և՛ […] ...
19:40 04.03.2025
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողինOpta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։ Ըստ կանխատեսումների՝ գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի՝ մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։ «Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» […] ...
19:33 04.03.2025
Կոստա. ԵՄ-ն չի ճանաչում Պաղեստինի սահմանների փոփոխություններըԵՄ-ն չի ճանաչում Գազայի հատվածում կամ Պաղեստինի այլ տարածքներում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների որևէ փոփոխություն: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Եվրամիությունը չի ճանաչում սահմանային փոփոխություններ Գազայի հատվածում կամ այլ տարածաշրջանային գոտիներում՝ ՄԱԿ-ի բանաձևերին լիովին համապատասխան», […] ...