12:59 04.03.2025
Հայաստանի իշխանությունը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք շահագրգիռ ենք։ Որևէ մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևէ ռազմագերի կամ որևէ մարդ, որը ներկայումս Բաքվի դատարանում այդ ձևական դատավարության ընթացքում ամբաստանյալ է հանդիսանում, մեզ համար համարվում է անցանկալի անձ և մենք չենք զբաղվում։ Նրանք մեր հայրենակիցներն են, և իրենց վերադարձի հետ կապված բոլոր քայլերը արվել են ու շարունակվելու են»,-ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանն ընդգծեց, որ չնայած ներկայումս դատավարությունների շուրջ մեծ աղմուկ կա, ինչն արագ լուծումներ է ակնկալում, իրավիճակը չափազանց բարդ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դատավարությունների կազմակերպման հեռահար նպատակները։
«Հաշվի առնելով, թե ովքեր են այդ «դատավարությունը» իրականացնում և ինչ նպատակներ ունեն, կարծում եմ, որ այս փուլում հարցի լուծումը բարդ է լինելու։ Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք շարունակում մեր փորձերն ու աշխատանքները»,-նշեց նա։
ԱԺ նախագահը նաև անդրադարձավ Ադրբեջանում կալանավորված Ռուբեն Վարդանյանի հարցին՝ ընդգծելով, որ նրա գործուղված լինելու կամ չլինելու փաստը որևէ բան չի փոխում։
«Ռուբեն Վարդանյանի գործուղված լինելու կամ չլինելու փաստը չի փոխում այն հանգամանքը, որ նա մեր հայրենակիցն է, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նա վերադառնա»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
19:00 04.03.2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը վերսկսելու որոշումը մնում է ԹրամփինՎաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնությունը վերսկսելու հնարավորության մասին որոշումը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Դա նախագահ Թրամփի որոշելիքն է», – ասել է նա՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկիի զանգը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական օգնության վերսկսմանը: […] ...
18:50 04.03.2025
Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո ՖերրանտիինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել և խորացնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ապագա ծրագրերը, որոնք կարող են օգտակար […] ...
18:40 04.03.2025
Կոբախիձեն կարծում է, որ Կիևը հատել է անլուրջության բոլոր սահմաններըՈւկրաինայի իշխանությունների որոշումը՝ Թբիլիսիի քաղաքապետ և Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող Կախա Կալաձեին զրկել Ուկրաինայի սպորտի միջազգային վարպետի կոչումից, անցել է անլուրջության բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը Կալաձեին զրկել էր սպորտի միջազգային վարպետի կոչումից, որը նա ստացել էր 1999 թվականին՝ հանդես գալով «Դինամոյում» (Կիև)։ […] ...
18:30 04.03.2025
Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներՆախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ […] ...
18:12 04.03.2025
ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այսօր այցելել են Շիրակի մարզ։ Նախարարի տեղակալների և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն անդրադարձել է շինարարության որակի […] ...
18:05 04.03.2025
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանըԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության […] ...