12:37 04.03.2025
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։
«Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են։ Եթե, պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք։ Ես գնահատում եմ դա որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- ընդգծեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը շեշտեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը կարողացել է բանակցությունների և միջնորդների ներգրավման միջոցով վերադարձնել ավելի քան 150 հայ գերի։
«Այսքան խոսում ենք գերիների մասին, այսքան աղմուկ է բարձրանում, դուք մոռանում եք, որ 150-ից ավել հաստատված գերի է եղել, և մենք այդ մարդկանց բանակցությունների և տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։ 4 տարվա ընթացքում 150-ից ավել գերի հետ ենք բերել, հիմա մնացել է 23 հատված գերի, որոնցից 11-12-ը Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են։ Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ 152 հաստատված գերի հետ ենք վերադարձրել հայրենիք, բա սա ինչո՞ւ հրապարակային մեր ընդդիմախոսները որպես դրական բան չեն ասում»,- ընդգծեց Սիմոնյանը։
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են գերիների վերադարձի հարցն՝ անկախ քննարկվող թեմայից։
«Չկա որևէ հանդիպում, որևէ միջազգային քննարկում, որտեղ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, չբարձրաձայնենք գերիների հարցը»,-ընդգծեց նա։Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ իր հանդիպման ընթացքում նույնպես այս հարցը եղել է առաջնային։
«Հիմա որևիցե հանդիպում, որևիցե քննարկում, որևիցե միջազգային խոսակցություն չկա, որ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, գերիները հարցը չբարձրաձայնենք և այդ հարցով չզբաղվենք՝ անկախ նրանից թեման վերաբերվում է բնապահպանությանը, արևային էներգիային, թե մեկ այլ թեմայի։ Նույնիսկ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում այդ հարցը եղել է սեղանին և այն եղել է առաջնային։ Եվ մտավախություն ունեմ, որ հանդիպումները հետագայում չշարունակելու պատճառներից մեկը (եթե ոչ հիմնականը) եղել է այն, որ ես շատ եմ պնդել այդ հարցը։ Ասեմ ավելին՝ այսօր գերիներից մեկի հարազատի հետ հանդիպում ունեմ, որը, կարելի է ասել, արդեն պարբերական բնույթ է կրում։ Այնպես որ, եթե ուզում եք գերիները վերադառնան, իսկ ես վստահ եմ, որ դուք բոլորդ ուզում եք, եկեք այդ թեմային շատ ձեռք չտանք, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է և մեզ համար առաջնային է»,- եզրափակեց Սիմոնյանը։
18:40 04.03.2025
Կոբախիձեն կարծում է, որ Կիևը հատել է անլուրջության բոլոր սահմաններըՈւկրաինայի իշխանությունների որոշումը՝ Թբիլիսիի քաղաքապետ և Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող Կախա Կալաձեին զրկել Ուկրաինայի սպորտի միջազգային վարպետի կոչումից, անցել է անլուրջության բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը Կալաձեին զրկել էր սպորտի միջազգային վարպետի կոչումից, որը նա ստացել էր 1999 թվականին՝ հանդես գալով «Դինամոյում» (Կիև)։ […] ...
18:30 04.03.2025
Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներՆախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ […] ...
18:12 04.03.2025
ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այսօր այցելել են Շիրակի մարզ։ Նախարարի տեղակալների և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն անդրադարձել է շինարարության որակի […] ...
18:05 04.03.2025
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանըԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության […] ...
17:58 04.03.2025
Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափըԳործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում` կեռապատկվեն: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կգ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոխոխությամբ կսահմանվի 200 […] ...