12:27 04.03.2025
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 նպատակային հաստատված ծրագրերը: Պետության կողմից մշակութային նշյալ ծրագրերին հատկացված ընդհանուր բյուջեն կազմում է 937 մլն 204.7 հազար ՀՀ դրամ:
Նախարարության դրամաշնորհային մրցույթներում հաղթած նախագծերի ներկայացման նպատակը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթությունների և կարևոր ուղղությունների շեշտադրումն է, դրամաշնորհային ծրագրերի միջոցով ֆինանսավորում ստացած նախագծերի հեղինակների, աշխատանքային խմբերի հետ ծանոթացումը, նախագծերի մասին հանրային իրազեկման բարձրացումը:
«Այս միջոցառումը նպատակ ունի մեկ հարթակում միավորելու արվեստի և մշակույթի տարբեր ոլորտների գործընկերներին՝ միմյանց ճանաչելու և ամբողջապես պատկերացնելու, թե ինչին է ուղղված մշակութային քաղաքականությունը: Այս հանդիպումը հնարավորություն է՝ տեսանելի դարձնելու ծրագրերը, ցույց տալու, թե ինչ է մեզ սպասվում տարվա ընթացքում, իսկ մեզ համար՝ հասկանալու, թե ինչին ենք ուղղել մեր ջանքերը և ինչպես պլանավորենք մեր հետագա աշխատանքը»,- բացման խոսքում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մշակույթի զարգացման ռազմավարության համատեքստում նախարարն ընդգծել է մշակույթի ներկայությունը հանրային կյանքում տնտեսական իմաստով ավելի զգալի դարձնելու կարևորությունը:
«Մշակույթը հանրային զարգացմանն ուղղված ամենաինքնաբավ ոլորտներից է: Նախարարությունն իր տարբեր նախաձեռնություններով պետք է նպաստի մշակույթի ինքնաբավության զարգացմանը և հասարակական կյանքում դրա ազդեցության մեծացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Մշակութային քաղաքականության արդյունավետության համատեքստում նա կարևորել է ծրագրերի կենսունակության ապահովումը՝ շեշտելով, որ, մասնավորապես, խրախուսելի են ԿԳՄՍ նախարարության և տարբեր գործընկերների աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվող նախագծերը:
Նախարարն առանձնահատոկ կարևորել է մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ինչին էլ, ըստ նրա, միտված են պետական աջակցություն ստացող մի շարք ծրագրեր: Ժաննա Անդրեասյանը շեշտել է նաև մշակութային ծրագրերում կրթական բաղադրիչ ներառելու, ինչպես նաև նոր գաղափարներ ներկայացնելու պահանջը:
«Անհրաժեշտություն է, որ ծրագրերն ունենան կրթական բաղադրիչ՝ բավարար մակարդակի վրա պահելով կրթության և մշակույթի համագործակցությունը: Մեր համոզվածությունն այն է, որ երեխաների ներգրավումն առանձնահատուկ կարևորություն ունի նրանց զարգացվածության, մշակույթի ճանապարհով գիտելիք ձեռք բերելու, ճանաչողությունը բարձրացնելու առումով»,- ասել նա:
Շնորհանդեսի ընթացքում դրամաշնորհային մրցույթներում հաղթած մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են 2025 թվականի ծրագրերը` մանրամասնելով դրանց բովանդակությունը, ստեղծագործական ու կրթական արժեքը, ակնկալվող արդյունքը:
Հաղթող կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել պետական աջակցության համար՝ նշելով, որ դա հավելյալ պատասխանատվություն է իրենց աշխատանքն առավել նպատակային և համակարգված իրականացնելու համար՝ ի նպաստ երկրի մշակութային կյանքի զարգացման:
17:58 04.03.2025
Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափըԳործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում` կեռապատկվեն: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կգ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոխոխությամբ կսահմանվի 200 […] ...
17:54 04.03.2025
Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն ԽաչատրյանՏրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր: Շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորներ Ալեն […] ...
17:51 04.03.2025
Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար: Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ կարգավորման համար: Որոշ պետություններ կոնվենցիաներից մեկի կողմ են, որոշները՝ մյուսի, իսկ […] ...
17:46 04.03.2025
Հափշտակել էին 10 հազար դոլար. Երևանի քրեական ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՓետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, […] ...
17:42 04.03.2025
«Հստակեցվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները». Արթուր ՄարտիրոսյանԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` նշելով, որ նախագծով առաջարկվում է հաստատել մի շարք լիազորող նորմեր: «Նախագծով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են երիտասարդի տարիքը, երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարները, դրանց գործառույթները, […] ...