Մասկը Զելենսկուն առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+8.09 oC

Մասկը Զելենսկուն առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից

12:49 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարվի իշխանությունից և հեռանա Ուկրաինայից։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

«Որքան էլ տհաճ լինի, Զելենսկուն պետք է համաներում առաջարկվի չեզոք երկրում՝ Ուկրաինայում ժողովրդավարության խաղաղ անցման դիմաց», – գրել է Մասկը X-ում։

Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է ծագել։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային ռեսուրսների մասին համաձայնագրի ստորագրումը չի կայացել։ Ավելի ուշ Թրամփը շեշտել է, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորել և չի ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ուկրաինական հակամարտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը վերսկսելու որոշումը մնում է Թրամփին

19:00 04.03.2025

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը վերսկսելու որոշումը մնում է Թրամփին

Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնությունը վերսկսելու հնարավորության մասին որոշումը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Դա նախագահ Թրամփի որոշելիքն է», – ասել է նա՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկիի զանգը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական օգնության վերսկսմանը: […] ...

Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

18:50 04.03.2025

Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել և խորացնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ապագա ծրագրերը, որոնք կարող են օգտակար […] ...

Կոբախիձեն կարծում է, որ Կիևը հատել է անլուրջության բոլոր սահմանները

18:40 04.03.2025

Կոբախիձեն կարծում է, որ Կիևը հատել է անլուրջության բոլոր սահմանները

Ուկրաինայի իշխանությունների որոշումը՝ Թբիլիսիի քաղաքապետ և Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող Կախա Կալաձեին զրկել Ուկրաինայի սպորտի միջազգային վարպետի կոչումից, անցել է անլուրջության բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը Կալաձեին զրկել էր սպորտի միջազգային վարպետի կոչումից, որը նա ստացել էր 1999 թվականին՝ հանդես գալով «Դինամոյում» (Կիև)։ […] ...

Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ

18:30 04.03.2025

Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ

Նախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ  կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզ

18:12 04.03.2025

ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այսօր այցելել են Շիրակի մարզ։ Նախարարի տեղակալների և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն անդրադարձել է շինարարության որակի […] ...

Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը

18:05 04.03.2025

Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության […] ...

BACK_TO_TOP