11:55 04.03.2025
Մարտի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Ռուստամ Պ.-ին, որը տեղում մահացել է։
Կատարվում է նախաքննություն:
17:46 04.03.2025
Հափշտակել էին 10 հազար դոլար. Երևանի քրեական ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՓետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, […] ...
17:42 04.03.2025
«Հստակեցվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները». Արթուր ՄարտիրոսյանԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` նշելով, որ նախագծով առաջարկվում է հաստատել մի շարք լիազորող նորմեր: «Նախագծով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են երիտասարդի տարիքը, երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարները, դրանց գործառույթները, […] ...
17:38 04.03.2025
Բենիկ Աղասարովը առաջատարների թվում է. շախմատի Մ20 ԱԱՉեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնության 7-րդ տուրում միջազգային գրոսմայստեր Էմին Օհանյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զգալի նահանջել է մրցաշարային աղյուսակում: Իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը հաղթանակ է տարել և այժմ 5,5 միավորով 3-րդ տեղում է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Փիլիպոսյանը 4,5 միավոր ունի, ինչպես և Էմին Օհանյանը։ ...
17:34 04.03.2025
Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոփոխություններ կիրականացվեն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքումԱԺ հերթական նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո հիմնականում տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություններ են կատարվել՝ իրավական տեսակետից օրինագիծն ավելի պատշաճ տեսքի բերելու […] ...
17:26 04.03.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՄարտի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
17:21 04.03.2025
Ալֆրեդ Քոչարյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե ՍահակյանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր: Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...