11:28 04.03.2025
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ քննարկել է Իրանը, Գազայից պատանդների ազատ արձակումը և անկլավում ՀԱՄԱՍ-ի իշխանության վերացումը, ինչպես նաև հրեական պետությանը ամերիկյան ռազմական օգնությունը:
«Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր պատանդները պետք է վերադարձվեն տուն, և ՀԱՄԱՍ-ի իշխանությունը պետք է ոչնչացվի Գազայում: Իրանը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը տարածաշրջանային անվտանգության համար, և մենք միասին կաշխատենք թույլ չտալ նրան (Թեհրան) միջուկային զենք ձեռք բերել», – գրել է Կացը X-ում:
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հավելել է, որ «շնորհակալություն է հայտնել նրան (Հեգսեթ)՝ Իսրայելին ռազմական օգնություն ուղարկելու արագացման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցության և Իսրայելի անվտանգությանը անսասան հանձնառության համար»։
17:12 04.03.2025
56-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանըՇիրակի մարզի քրեական ոստիկանները մարտի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ Բասեն բնակավայրի 56-ամյա բնակիչը ավտոտնակում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Քրեական ոստիկաններն այցելել են 56-ամյա տղամարդու տուն: Նա ավտոտնակից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: 56-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին: ...
17:08 04.03.2025
Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նախագահինԼաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյան (նստավայրը՝ Հանոյ) Վիենտյանի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտին: Արարողությանը հաջորդած մտքերի փոխանակման ժամանակ զրուցակիցները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հարաբերությունների զարգացումը, բարձրաստիճան շփումների խթանումն ու երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը՝ որպես ապագա համագործակցության ամուր […] ...
17:00 04.03.2025
ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈՒ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Գործող օրենքով նախատեսվում է, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունները: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ […] ...
16:54 04.03.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային […] ...
16:30 04.03.2025
Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին2024 թվականի ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում 300 օր դիտվել է փոշու պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։ Առավելագույն կոնցենտրացիան դիտվել է դեկտեմբերի 9-ին Կենտրոն վարչական շրջանում՝ կազմելով 762 մկգ/մ³, ինչը 5.1 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։ Նվազագույն կոնցենտրացիան դիտվել է Արաբկիրում և կազմել՝ 11 մկգ/մ³։ Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում: «Փոշով աղտոտվածությունը […] ...
16:16 04.03.2025
Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել ՈւկրաինաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ իտալական ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս: «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկի վերաբերյալ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, […] ...