Ինչպե՞ս է պահքը օգնում մեղքերից զերծ մնալուն․ Մայր Աթոռ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+9.09 oC

Ինչպե՞ս է պահքը օգնում մեղքերից զերծ մնալուն․ Մայր Աթոռ

11:23 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մայր Աթոռը հարցուպատասխանի ձևաչափով տեղեկություններ է ներկայացրել Մեծ պահքի մասին։
Հ․- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է Մկրտվել։
Պ․- Այո, կարելի է։ Սուրբ Մկրտության խորհուրդն իրականացնելու համար տարվա ընթացքում որևէ արգելված օր չկա։
Հ․ -Ինչո՞ւ է Մեծ պահքի ընթացքում փակվում խորանը։
Պ․- Մեծ պահքի առաջին կիրակիից՝ Բուն Բարեկենդանից սկսած Հայ Առաքելական Եկեղեցում Ս․ Պատարագը մատուցվում է փակ խորանով։ Խորանի փակ վարագույրը խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արքայության դռների փակվելը, Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից։ Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ: Մեծ Պահքի ընթացքում սրբերի հիշատակության օրերին և տոներին Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով:
Հ․- Կարելի՞ է մեղմել պահքի կանոնները հիվանդների կամ հղի կանանց համար։
Պ․ -Երեխաներին, հղի կանանց, հիվանդներին և կերակրող մայրերին կարելի է պահք չպահել։
Հ․- Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել Մեծ պահքին։
Պ․- Պահքի իմաստը Աստծո հետ կենդանի հաղորդակցությունն է, աղոթքով ապրելը, ապաշխարությամբ կյանքը սրբագրելը։ Ուստի կարևոր է, որ հավատացյալը Պահքը ընկալի ոչ թե տանջանքի, այլ հոգևոր ուրախության շրջան։ Սա ամենակարևոր պայման է Պահքը սկսելու համար։
Պահքի ժամանակ (և առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի մեղավոր ընթացքից։ Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ Պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է:
Հ․-Ինչպե՞ս է պահքը օգնում մեղքերից զերծ մնալուն։
Պ․- Պահքը ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջան է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Պահքը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության կարևորությամբ։ Պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈՒ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

17:00 04.03.2025

ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈՒ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Գործող օրենքով նախատեսվում է, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունները: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

16:54 04.03.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային […] ...

Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին

16:30 04.03.2025

Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին

2024 թվականի ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում 300 օր դիտվել է փոշու պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։ Առավելագույն կոնցենտրացիան դիտվել է դեկտեմբերի 9-ին Կենտրոն վարչական շրջանում՝ կազմելով 762 մկգ/մ³, ինչը 5.1 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։  Նվազագույն կոնցենտրացիան դիտվել է Արաբկիրում և կազմել՝ 11 մկգ/մ³։ Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում: «Փոշով աղտոտվածությունը […] ...

Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

16:16 04.03.2025

Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ իտալական ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս: «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկի վերաբերյալ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, […] ...

Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ Պեսկով

16:00 04.03.2025

Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը լավագույն ներդրումն է խաղաղության գործում։ «Ակնհայտ է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն եղել է այս պատերազմի հիմնական մատակարարը: Եթե ԱՄՆ-ը դադարի լինել (Ուկրաինայի ռազմական մատակարարը-խմբ.) կամ դադարեցնի այդ մատակարարումները, դա, հավանաբար, լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

15:49 04.03.2025

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի Հանրապետության դեսպան Հիջաբի Քիրլանգիչը երեկ կանչվել է Իրանի ԱԳՆ այն բանից հետո, երբ արտգործնախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին սխալներ թույլ չտալ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի դեսպանին կենտրոնանալ տարածաշրջանային բարդ միջավայրում լավ հարաբերությունների և երկկողմ համագործակցության պահպանման կարևորության վրա և զերծ մնալ հայտարարություններից, որոնք […] ...

BACK_TO_TOP