09:05 04.03.2025
15:32 04.03.2025
ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցըՄարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։ Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու […] ...
15:20 04.03.2025
Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել մոտ 22 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրաՊեկինը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից 22 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Հայտնում է РИА Новости-ին՝ հիմնվելով չինական մաքսային տվյալների վրա։ 2024 թվականի տվյալների համաձայն՝ չինական մաքսատուրքերն ազդել են ԱՄՆ մատակարարումների վրա՝ ընդհանուր առմամբ 21,9 միլիարդ դոլար, որից 3,4 միլիարդ դոլարի արտադրանքը կենթարկվի 15 տոկոս տուրքի, իսկ 18,5 միլիարդ դոլարը՝ 10 տոկոս մաքսատուրքի։ ...
15:15 04.03.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանցՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց: Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: ...
15:12 04.03.2025
Երևանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարության դեպքը․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդՓետրվարի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրից» ստացվել էր հաղորդում, որ Մաշտոցի պողոտային կից «Մալիբու» կոչվող այգում տեղի ունեցած դանակահարության հետևանքով ստացած կտրած-ծակած վերքով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա երիտասարդի, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական […] ...
15:05 04.03.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծերԱզգային ժողովը մարտի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի նախագծեր: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ: Հիմնական կարգավորումները` այստեղ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում […] ...