08:00 04.03.2025
Մարտի 4-ին, ժամը 00։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
14:30 04.03.2025
«Բարսելոնան» 15 գոլ է պահանջում Նեյմարից, որպեսզի երաշխավորի նրա վերադարձը«Բարսելոնայում» պահանջներ են ներկայացրել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որպեսզի քննարկեն կատալոնական ակումբ նրա վերադարձի հնարավորությունները, հաղորդում է Sport.es-ը: Բրազիլացին ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիա, սակայն «Բարսելոնան» կքննարկի 33-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, եթե նա գոլերով հաստատի, որ ներկայիս խաղամակարդակը բարձր է: Մասնավորապես, «Բարսելոնան» 15 գոլ է սպասում նրանից մինչև մրցաշրջանի ավարտը: «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարը 7 խաղում 3 […] ...
14:21 04.03.2025
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվելԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի […] ...
14:16 04.03.2025
BFMTV. Մակրոնը նախարարների և զինվորականների հետ կքննարկի Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցման հարցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է հրավիրել մի շարք նախարարների և հանրապետության բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցումից հետո, որը կկայանա երեքշաբթի։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, կմասնակցեն վարչապետ Ֆրանսուա Բայրուն, Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն, ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, ԱԳՆ-ում Եվրոպայի […] ...
14:08 04.03.2025
Վարչապետի դիմապատկերը օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակովՀՀ վարչապետի դիմապատկերը օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով։ Տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ «Հորդորում ենք նման գովազդներին չհավատալ ու անձնական, բանկային տեղեկություններ չփոխանցել»,-նշված է անձնական տվյալների պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ։ ...
14:00 04.03.2025
ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններինԵթե Հայաստանը Հռոմի ստատուտը չընդուներ, հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլիներ: Դա բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու հնարավորություն է ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք, եթե Հռոմի ստատուտը չընդունեինք, շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք հիմա: Նաև տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ: Ապագայում […] ...
13:51 04.03.2025
Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարություններըՄոսկվան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մասին հայտարարությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանին «միայն վիշտ» է բերել, այս կերպ նա լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ռուսաստանի հանդեպ համակրանքի մեղադրանքներին։ «Մենք լսում ենք նրա (խմբ.) հայտարարությունը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու մասին: Մենք […] ...