01:21 04.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար:
Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի, Աշտարակի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Աբովյան, Իջևան, Բերդ և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
Ալագյազի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
11:28 04.03.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը Հեգսեթի հետ քննարկել է Իրանի, Գազայի հատվածի և պատանդների ազատ արձակման հարցերըԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ քննարկել է Իրանը, Գազայից պատանդների ազատ արձակումը և անկլավում ՀԱՄԱՍ-ի իշխանության վերացումը, ինչպես նաև հրեական պետությանը ամերիկյան ռազմական օգնությունը: «Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր պատանդները պետք է վերադարձվեն տուն, և ՀԱՄԱՍ-ի իշխանությունը պետք է ոչնչացվի Գազայում: Իրանը շարունակում է մնալ ամենամեծ […] ...
11:23 04.03.2025
Ինչպե՞ս է պահքը օգնում մեղքերից զերծ մնալուն․ Մայր ԱթոռՄայր Աթոռը հարցուպատասխանի ձևաչափով տեղեկություններ է ներկայացրել Մեծ պահքի մասին։ Հ․- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է Մկրտվել։ Պ․- Այո, կարելի է։ Սուրբ Մկրտության խորհուրդն իրականացնելու համար տարվա ընթացքում որևէ արգելված օր չկա։ Հ․ -Ինչո՞ւ է Մեծ պահքի ընթացքում փակվում խորանը։ Պ․- Մեծ պահքի առաջին կիրակիից՝ Բուն Բարեկենդանից սկսած Հայ Առաքելական Եկեղեցում Ս․ Պատարագը մատուցվում է […] ...
11:19 04.03.2025
Վարորդն ու երեք ուղևորները մահացել են. վթար Մ-6 միջպետական ճանապարհինՄարտի 3-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի 72-րդ կմ-ին` Շնող գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան: «Մերսեդես Բենցի» վարորդն ու երեք ուղևորները մահացել են։ Կատարվում է նախաքննություն։ ...
11:15 04.03.2025
Հայկ Սարգսյանն առաջարկում է 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի ոլորտի համար«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ վերջին 13 տարիներին շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալները կտրուկ աճել են։ «Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 […] ...
11:08 04.03.2025
Աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ․ ԷրդողանՄենք շարունակում ենք մեր ջանքերը Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վրա»,- ընդգծել է Էրդողանը։ ...
10:50 04.03.2025
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի […] ...