ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
0.53 oC

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ

01:18 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը դեռևս հնարավոր է: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, արդյոք կարծում է, որ «գործարքը մեռած է»:

«Կարծում եմ, որ դա մեծ գործարք է մեզ համար»,- հավելել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ Վաշինգտոնը Կիևին ավելի վաղ տրամադրել էր 350 միլիարդ դոլարի օգնություն:

«Մենք ոչինչ չենք ստացել դրա դիմաց: Մենք կարող ենք արդիականացնել ԱՄՆ ռազմածովային ուժերը 350 միլիարդ դոլարով»,- ընդգծել է Թրամփը։

Նա նշել է, որ իրենք կվերադարձնեն «այդ ամենը և շատ ավելին»: Թրամփը հայտարարել է, որ գործարքի մասին կխոսի մարտի 4-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում։

Հարցին, թե ինչ պետք է անի Վլադիմիր Զելենսկին գործարքի կնքման վերաբերյալ «բանակցությունները վերսկսելու համար», ամերիկացի առաջնորդը պատասխանել է.

«Կարծում եմ, որ նա պարզապես պետք է ավելի երախտապարտ լինի, քանի որ այս երկիրը (խմբ.ԱՄՆ) աջակցել է նրան ամեն իրավիճակում: Մենք շատ ավելի շատ (խմբ.օգնություն) ենք տվել, քան Եվրոպան։ Սակայն Եվրոպան պետք է ավելին տար, քան մենք», – ընդգծել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

CNN. Ուկրաինան առանց ԱՄՆ ռազմական օգնության կկարողանա կռվել մինչև ամառ

10:41 04.03.2025

CNN. Ուկրաինան առանց ԱՄՆ ռազմական օգնության կկարողանա կռվել մինչև ամառ

Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցումից հետո կկարողանա պահպանել մարտերի ներկայիս տեմպը մի քանի շաբաթ կամ գուցե միայն մինչև ամառվա սկիզբը։ CNN-ին ասել է եվրոպացի պաշտոնյան: Հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը իր լիազորությունների ավարտից քիչ առաջ արագացրել է զենքի մատակարարումը Ուկրաինային՝ երկրին մատակարարելով ժամանակակից զենքի մեծ պաշարներ։ Եվրոպական երկրները կարող […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 3-4-ը

10:32 04.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 3-4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական […] ...

Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7%

10:25 04.03.2025

Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7%

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։ Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 4-ին

10:12 04.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․41 դրամ:   ...

Կիմ Չեն Ընի քույրը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չփորձարկել Հյուսիսային Կորեայի՝ պաշտպանվելու պատրաստակամությունը

10:00 04.03.2025

Կիմ Չեն Ընի քույրը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չփորձարկել Հյուսիսային Կորեայի՝ պաշտպանվելու պատրաստակամությունը

Թշնամական ուժերը չպետք է փորձարկեն ԿԺԴՀ-ի պատրաստակամությունը պաշտպանելու իր ինքնիշխանությունը և անվտանգության շահերը: Այս մասին հայտարարել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, ով Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրն է։ «Թշնամիները չպետք է փորձարկեն պետության ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու մեր կամքն ու կարողությունը՝ օգտագործելով իրենց միջոցների ողջ […] ...

APS. Ալժիրի առաջնորդը չի գնա արաբական գագաթնաժողովին

09:50 04.03.2025

APS. Ալժիրի առաջնորդը չի գնա արաբական գագաթնաժողովին

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբբունը որոշել է չմասնակցել երեքշաբթի Կահիրեում կայանալիք Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովին՝ դրա նախապատրաստական ​​աշխատանքների թերություններից դժգոհ լինելու պատճառով։ Հյուսիսաֆրիկյան երկիրը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աթաֆը համաարաբական հանդիպմանը, որը նվիրված է Պաղեստինի խնդրին ընդհանուր առմամբ և Գազայի հատվածում իրավիճակի և մասնավորապես անկլավի հեռանկարների քննարկմանը: Նրա խոսքով՝ Թեբբունի որոշման պատճառ է […] ...

BACK_TO_TOP