00:59 04.03.2025
Մարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «DAF» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։35-ին, մարվել՝ 21։42-ին։ Այրվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը, իսկ «DAF» մակնիշի բեռնատարի կցորդիչից մոտ 2 քմ։
08:40 04.03.2025
Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»։ ...
08:35 04.03.2025
Թրյուդո. Կանադան անմիջապես կպատասխանի ԱՄՆ-ի անարդար մաքսատուրքերինԿանադան անմիջապես կպատասխանի պատասխան մաքսատուրքերով, եթե ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Կանադան անպատասխան չի թողնի այս անարդար որոշումը, եթե ամերիկյան մաքսատուրքերը ուժի մեջ մտնեն այսօր կեսգիշերին: Թրյուդոն պարզաբանել է, որ արդեն մարտի 4-ին կանադական մաքսատուրքերը կազդեն 30 միլիարդ կանադական դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա, […] ...
08:23 04.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
08:16 04.03.2025
Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարը քննադատել է Սթարմերին Ուկրաինային նոր ռազմական օգնության համարՄեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ավելի շատ ներդնի հանրային ծառայություններում, այլ ոչ թե դրսում ռազմական հակամարտություններ բորբոքի: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը։ «Այսօր ես կցանկանայի տեսնել, որ փողերը ներդրվեն հանրային ծառայություններում, այլ ոչ թե օգտագործվեն պատերազմի զենք գնելու համար»,-քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: Օ’Նիլը, ով ներկայացնում է […] ...
08:06 04.03.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ են […] ...
08:00 04.03.2025
ՃՏՊ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան զոհերՄարտի 4-ին, ժամը 00։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» […] ...