Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել

00:41 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կահիրեում կայանալիք Պաղեստինի հարցով համաարաբական արտահերթ գագաթնաժողովը

09:30 04.03.2025

Կահիրեում կայանալիք Պաղեստինի հարցով համաարաբական արտահերթ գագաթնաժողովը

Երեքշաբթի օրը Կահիրեում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն, ընդհանուր առմամբ, պաղեստինյան հարցը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և անկլավի ապագան։ Հանդիպման գլխավոր թեման պետք է լինի Գազայի վերականգնման ծրագիրը, որը պատրաստվել է Եգիպտոսի իշխանությունների կողմից։ «Ալ-Քահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը պնդում է, որ Եգիպտոսի առաջարկի համաձայն՝ այդ գործընթացը կտևի երեքից հինգ տարի։ Հեռուստաալիքը […] ...

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

09:13 04.03.2025

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին ասվում է Փաշինյանի՝ «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում։ «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում […] ...

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:05 04.03.2025

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Մարտի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունիի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և […] ...

Իտալիան պատրաստ է նոր ներդրումներ տրամադրել Ալժիրին. Իտալիայի փոխվարչապետ

09:00 04.03.2025

Իտալիան պատրաստ է նոր ներդրումներ տրամադրել Ալժիրին. Իտալիայի փոխվարչապետ

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը և Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երկուշաբթի օրը հյուսիսաֆրիկյան երկրի մայրաքաղաքում քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներ: «Իտալիայի և Ալժիրի միջև հարաբերությունները շատ ամուր են, մենք պատրաստ ենք առաջ շարժվել այդ հարաբերությունների ամրապնդման գործում՝ սկսած քաղաքականից մինչև տնտեսական համագործակցության, ինչպես նաև մշակութային ոլորտը ներառելով։ Մենք քննարկել ենք […] ...

Al Jazeera. Մոտ 4 հազար տուն է ավերվել Ռաֆահի հարավում

08:50 04.03.2025

Al Jazeera. Մոտ 4 հազար տուն է ավերվել Ռաֆահի հարավում

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի մարտերի արդյունքում լրջորեն տուժել է ավելի քան 11 հազար բնակելի շինություն, իսկ մոտ 4 հազարն ամբողջությամբ ավերվել ու դարձել են բնակության համար անպիտան։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի հանրային աշխատանքների և բնակարանային նախարարությանը։ Քաղաքում կա 4 հազար բնակարան, որոնք բացարձակապես ոչ […] ...

Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

08:40 04.03.2025

Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»։   ...

BACK_TO_TOP