00:21 04.03.2025
Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Lada Largus» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Lada Largus»-ը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
09:13 04.03.2025
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածըՏարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին ասվում է Փաշինյանի՝ «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում։ «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում […] ...
09:05 04.03.2025
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներՄարտի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունիի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և […] ...
09:00 04.03.2025
Իտալիան պատրաստ է նոր ներդրումներ տրամադրել Ալժիրին. Իտալիայի փոխվարչապետԱլժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը և Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երկուշաբթի օրը հյուսիսաֆրիկյան երկրի մայրաքաղաքում քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներ: «Իտալիայի և Ալժիրի միջև հարաբերությունները շատ ամուր են, մենք պատրաստ ենք առաջ շարժվել այդ հարաբերությունների ամրապնդման գործում՝ սկսած քաղաքականից մինչև տնտեսական համագործակցության, ինչպես նաև մշակութային ոլորտը ներառելով։ Մենք քննարկել ենք […] ...
08:50 04.03.2025
Al Jazeera. Մոտ 4 հազար տուն է ավերվել Ռաֆահի հարավումԳազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի մարտերի արդյունքում լրջորեն տուժել է ավելի քան 11 հազար բնակելի շինություն, իսկ մոտ 4 հազարն ամբողջությամբ ավերվել ու դարձել են բնակության համար անպիտան։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի հանրային աշխատանքների և բնակարանային նախարարությանը։ Քաղաքում կա 4 հազար բնակարան, որոնք բացարձակապես ոչ […] ...
08:40 04.03.2025
Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»։ ...
08:35 04.03.2025
Թրյուդո. Կանադան անմիջապես կպատասխանի ԱՄՆ-ի անարդար մաքսատուրքերինԿանադան անմիջապես կպատասխանի պատասխան մաքսատուրքերով, եթե ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Կանադան անպատասխան չի թողնի այս անարդար որոշումը, եթե ամերիկյան մաքսատուրքերը ուժի մեջ մտնեն այսօր կեսգիշերին: Թրյուդոն պարզաբանել է, որ արդեն մարտի 4-ին կանադական մաքսատուրքերը կազդեն 30 միլիարդ կանադական դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա, […] ...