Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
0.09 oC

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

23:25 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել նախարարության՝ հայկական միասնական տաղավարով հանդես եկած ոլորտային կազմակերպությունների կողմից ներկայացված արտադրատեսակներին: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 17 կազմակերպություններ, որոնցից 10-ը՝ որպես ցուցադրող, 7-ը՝ որպես այցելու, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը:

Ցուցահանդեսը բջջային տեխնոլոգիաների և կապի ոլորտի առաջատար միջազգային միջոցառում է, որտեղ ներկայացվում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն։

Միջոցառումը բաղկացած է լինելու նաև ոլորտային համաժողովներից, կլոր սեղաններից, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներից, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատելու ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիան պատրաստ է նոր ներդրումներ տրամադրել Ալժիրին. Իտալիայի փոխվարչապետ

09:00 04.03.2025

Իտալիան պատրաստ է նոր ներդրումներ տրամադրել Ալժիրին. Իտալիայի փոխվարչապետ

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը և Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երկուշաբթի օրը հյուսիսաֆրիկյան երկրի մայրաքաղաքում քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներ: «Իտալիայի և Ալժիրի միջև հարաբերությունները շատ ամուր են, մենք պատրաստ ենք առաջ շարժվել այդ հարաբերությունների ամրապնդման գործում՝ սկսած քաղաքականից մինչև տնտեսական համագործակցության, ինչպես նաև մշակութային ոլորտը ներառելով։ Մենք քննարկել ենք […] ...

Al Jazeera. Մոտ 4 հազար տուն է ավերվել Ռաֆահի հարավում

08:50 04.03.2025

Al Jazeera. Մոտ 4 հազար տուն է ավերվել Ռաֆահի հարավում

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի մարտերի արդյունքում լրջորեն տուժել է ավելի քան 11 հազար բնակելի շինություն, իսկ մոտ 4 հազարն ամբողջությամբ ավերվել ու դարձել են բնակության համար անպիտան։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի հանրային աշխատանքների և բնակարանային նախարարությանը։ Քաղաքում կա 4 հազար բնակարան, որոնք բացարձակապես ոչ […] ...

Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

08:40 04.03.2025

Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»։   ...

Թրյուդո. Կանադան անմիջապես կպատասխանի ԱՄՆ-ի անարդար մաքսատուրքերին

08:35 04.03.2025

Թրյուդո. Կանադան անմիջապես կպատասխանի ԱՄՆ-ի անարդար մաքսատուրքերին

Կանադան անմիջապես կպատասխանի պատասխան մաքսատուրքերով, եթե ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Կանադան անպատասխան չի թողնի այս անարդար որոշումը, եթե ամերիկյան մաքսատուրքերը ուժի մեջ մտնեն այսօր կեսգիշերին: Թրյուդոն պարզաբանել է, որ արդեն մարտի 4-ին կանադական մաքսատուրքերը կազդեն 30 միլիարդ կանադական դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

08:23 04.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարը քննադատել է Սթարմերին Ուկրաինային նոր ռազմական օգնության համար

08:16 04.03.2025

Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարը քննադատել է Սթարմերին Ուկրաինային նոր ռազմական օգնության համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ավելի շատ ներդնի հանրային ծառայություններում, այլ ոչ թե դրսում ռազմական հակամարտություններ բորբոքի: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը։ «Այսօր ես կցանկանայի տեսնել, որ փողերը ներդրվեն հանրային ծառայություններում, այլ ոչ թե օգտագործվեն պատերազմի զենք գնելու համար»,-քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: Օ’Նիլը, ով ներկայացնում է […] ...

BACK_TO_TOP