19:17 03.03.2025
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոց, շենք 10 հասցեում՝ «Գագ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի նկատմամբ։
Հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոց, շենք 10 հասցեում շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։
Այսօր՝ մարտի 𝟑-ին, Տեսչական մարմնի Վայոց ձորի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն – Compulsory Enforcement Service ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների վերացումը։
01:37 04.03.2025
Վիլյառեալ – Էսպանյոլ խաղը հետաձգվել է․ հայտնի է պատճառըՖուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը, որը պետք է կայանար մարտի 3-ին, հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Եղանակի նախազգուշացումների և անվտանգության պահպանման հետ կապված 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը հետաձգվել է»,- ասվում է մրցաշարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հանդիպման վայրում հորդառատ անձրև է: Կա ջրհեղեղի վտանգ: Հանդիպման անցկացման […] ...
01:26 04.03.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
01:21 04.03.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: […] ...
01:18 04.03.2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. ԹրամփՎաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը դեռևս հնարավոր է: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, արդյոք կարծում է, որ «գործարքը մեռած է»: «Կարծում եմ, որ դա մեծ գործարք է մեզ համար»,- հավելել է […] ...
01:09 04.03.2025
Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համարՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […] ...
00:59 04.03.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներՄարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում […] ...