Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

17:40 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այդ նպատակով մարտի 3-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի գործատուների հանրապետական միությունից, ACSES վերլուծական կենտրոնից, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է՝ թեեւ նախագիծը դեռեւս պաշտոնապես չի ուղարկվել Ազգային ժողով, այնուամենայնիվ, հանձնաժողովն անհրաժեշտ է համարել նախագծին անդրադառնալ այս քննարկումների փուլում՝ լսելու ինչպես պատգամավորների, այնպես էլ սոցիալական գործընկերների տեսակետները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ նախագիծը տեղադրվել է www.e-draft.am-ում, ստացել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կարծիքներ: «Քննարկելու ենք ավելի քան 160 տարվա հնացած մի ինստիտուտ: Այժմ՝ 21-րդ դարում, ժամանակն է, որ անդրադառնանք աշխատաժամանակի կրճատման հնարավորությանը»,- մասնավորապես ասել է նախարարը: Ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ ժամանակի ու ռեսուրսների արդյունավետ բաշխմանը, այսինքն՝ կստեղծվի հանգստի ժամանակի ավելացման, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, սթրեսի, լարվածության եւ գերհոգնածության նվազեցման հնարավորություն:

Աշխատողներն ավելի շատ ժամանակ կունենան զբաղվել անձնական խնդիրների լիարժեք լուծմամբ, ինքնազարգացմամբ, հնարավորություն կունենան կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածության: Ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կհանգեցնի արտադրողականության աճի, կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն էլ հայտնել է, որ ուսումնասիրվել է միջազգային, մասնավորապես, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Բելգիայի, մի շարք այլ երկրների փորձը: Մինչեւ նախագծի մշակումն ուսումնասիրվել է 5 մոդել: Ըստ նրա՝ այս նախագծի բուն գաղափարն օգուտ է բերելու ոչ միայն աշխատողին, ինչպես թվում է առաջին հայացքից, այլեւ՝ գործատուին, քանի որ դա նպաստելու է արտադրողականության աճին, գործատուներին մոտիվացնելու է՝ կիրառելու մենեջմենթի նոր մոդելներ:

Այս սպասումների հետ համամիտ չէին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը եւ ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը, որոնք հիմնավորված չէին համարում վերոնշյալ պնդումները՝ ներկայացնելով որոշ հետազոտական տվյալներ եւ առաջարկներ:

Հակառակ տեսակետն ուներ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը: Ողջունելի համարելով Կառավարության նախաձեռնությունը՝ նա նշել է, որ սա վերջին տարիների այն նախաձեռնություններից է, որը դրական է գնահատվել աշխատողների տեսանկյունից: «Եթե մենք ուզում ենք ընդամենը մեկ ժամով կրճատել աշխատաժամանակը, ապա դա բոլորովին գործատուի գրպանին նեղություն չի տալու»,- ընդգծել է նա:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն էլ առաջարկել է փոփոխությունը փորձնական կիրառել պետական համակարգում, ինչը նպատակահարմար չի համարել ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը:

Նախաձեռնությունը դրական է գնահատել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը՝ հընթացս ներկայացնելով աշխատատեղերում մարդու իրավունքների խախտման հետ կապված մի շարք իրավիճակներ: Պատգամավորի տեղեկացմամբ աշխատաժամանակի կրճատումը դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ ժողովրդագրական խնդիրների լուծման հարցում: Այս համատեքստում ներկայացվել է Լիտվայի դրական փորձը:

Մի հարցում ելույթ ունեցողներից շատերը համակարծիք էին. հաճախակի են աշխատատեղերում մարդու աշխատանքային իրավունքին վերաբերող խախտումները: Այս համատեքստում նշվել է, որ միայն նախորդ տարի 655 բողոք է ստացվել, որոնց մեծ մասը վերաբերել է վերջնահաշվարկի չվճարմանը:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն արդյունավետ է գնահատել քննարկումը, որտեղ մի շարք առաջարկներ են հնչել: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրանք կքննարկվեն հետագայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիլյառեալ – Էսպանյոլ խաղը հետաձգվել է․ հայտնի է պատճառը

01:37 04.03.2025

Վիլյառեալ – Էսպանյոլ խաղը հետաձգվել է․ հայտնի է պատճառը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը, որը պետք է կայանար մարտի 3-ին, հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Եղանակի նախազգուշացումների և անվտանգության պահպանման հետ կապված 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը հետաձգվել է»,- ասվում է մրցաշարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հանդիպման վայրում հորդառատ անձրև է: Կա ջրհեղեղի վտանգ: Հանդիպման անցկացման […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

01:26 04.03.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01:21 04.03.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: […] ...

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ

01:18 04.03.2025

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ

Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը դեռևս հնարավոր է: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, արդյոք կարծում է, որ «գործարքը մեռած է»: «Կարծում եմ, որ դա մեծ գործարք է մեզ համար»,- հավելել է […] ...

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

01:09 04.03.2025

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

00:59 04.03.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում […] ...

BACK_TO_TOP