Թրամփի որոշ օգնականներ պահանջում են Զելենսկու հրաժարականը՝ որպես կարգավորման գործարքի մաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Թրամփի որոշ օգնականներ պահանջում են Զելենսկու հրաժարականը՝ որպես կարգավորման գործարքի մաս

11:55 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ օգնականներ կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա՝ որպես ուկրաինական կարգավորման գործարքի մաս, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային։

ԱՄՆ նախագահը, ամենայն հավանականությամբ, կընդունի ավելի քիչ կոշտ դիրքորոշում, քան իր վարչակազմի որոշ անդամներ, ավելացնում է գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան փետրվարի 28-ին համաձայնագիր չեն ստորագրել Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանմանը ամերիկյան կողմի մասնակցության վերաբերյալ։ Այս տեղեկությունը ստացվել է այն բանից հետո, երբ Թրամփն ու Զելենսկին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաինական կարգավորման թեմայի շուրջ տարաձայնություններ են ունեցել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ

01:18 04.03.2025

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ

Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը դեռևս հնարավոր է: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, արդյոք կարծում է, որ «գործարքը մեռած է»: «Կարծում եմ, որ դա մեծ գործարք է մեզ համար»,- հավելել է […] ...

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

01:09 04.03.2025

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

00:59 04.03.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում […] ...

ԱՄՆ-ը մարտի 4-ից մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա

00:53 04.03.2025

ԱՄՆ-ը մարտի 4-ից մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ վարչակազմը մարտի 4-ից կսահմանի 25 տոկոս մաքսատուրք Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ «Վաղը (խմբ. մարտի 4-ին) 25% մաքսատուրքեր կսահմանվեն Կանադայի և 25% Մեքսիկայի հետ կապված, և սա միայն սկիզբն է: Այսպիսով, նրանք ստիպված կլինեն վճարել մաքսատուրքեր: Անկեղծ ասած, նրանք ընդամենը […] ...

Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել

00:41 04.03.2025

Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել

Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

00:32 04.03.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 2: Ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP