08:25 03.03.2025
Մոտ ժամանակներս եվրոպական զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա։ Այս մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եվրոպական զինվորները չեն հայտնվի ուկրաինական տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց մենք խաղաղություն չենք ուզում ամեն գնով և առանց երաշխիքների»,- ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ զինվորական անձնակազմ ուղարկելուց առաջ «անհրաժեշտ է ապահովել հուսալի զինադադար և վարել բազմաշաբաթյա բանակցություններ»։
Ֆրանսիայի ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ երկրներին անհրաժեշտ է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-3,5%-ի:
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Փարիզն այս նպատակների վրա ներկայումս ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Նրա խոսքով՝ «այս ոլորտում ընդհանուր ներդրումներն առաջին փուլում կարող են պահանջել առնվազն 200 միլիարդ եվրո»։
23:58 03.03.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին23:52 03.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար23:54 03.03.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: […] ...
23:49 03.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:34 03.03.2025
Թրամփ-Զելենսկի բանավեճ. ի՞նչ հետևանք կունենա տեղի ունեցած միջադեպըԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում այս օրերին ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Թրամփ-Զելենսկի բանավեճից հետո, կարծես թե, խաղաքարտերն իրար են խառնվել և անորոշությունն ավելի է մեծացել: Ի՞նչ է սպասվում Ուկրաինային և ինչպիսի՞ն կլինեն ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...
23:25 03.03.2025
Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ինԻսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ […] ...
23:16 03.03.2025
Շախմատիստ Կառլսենը վաճառել է «սկանդալային» ջինսերը 36,1 հազար դոլարովՆորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենն աճուրդով վաճառել է այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Այս մասին Կարլսենը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Ջինսե տաբատը վաճառվել է 36,100 դոլարով։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում […] ...
23:07 03.03.2025
Ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դրամահավաքների կազմակերպման մասին ահազանգերինՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցներում դրամահավաքների կազմակերպման վերաբերյալ ստացված ահազանգերին։ «Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են […] ...