08:00 03.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:08 04.03.2025
ՊՍԺ-ն վերջին 10 խաղում 40 գոլ է խփել23:58 03.03.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին23:52 03.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար00:08 04.03.2025
ՊՍԺ-ն վերջին 10 խաղում 40 գոլ է խփելԼիգա 1-ի 24-րդ տուրում Ֆրանսիայի նախորդ 3 տարիների չեմպիոն ՊՍԺ-ն 4-1 հաշվով հաղթել էր «Լիլին»: Փարիզյան թիմը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ շարունակում է արդյունավետ խաղերի շարքը: Վերջին 10 խաղում ՊՍԺ-ն մրցակցի դարպասն ուղարկել է 40 գնդակ (մեկ խաղում՝ միջինը 4 գոլ): ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 5-ին։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, ֆրանսիական ակումբը դիմակայության առաջին խաղում […] ...
23:58 03.03.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: […] ...
23:52 03.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:45 03.03.2025
Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահՀայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Ս․ թ․ մարտի 3-ին մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Նստաշրջանի ընթացքում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը վերահաստատել է […] ...
23:34 03.03.2025
Թրամփ-Զելենսկի բանավեճ. ի՞նչ հետևանք կունենա տեղի ունեցած միջադեպըԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում այս օրերին ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Թրամփ-Զելենսկի բանավեճից հետո, կարծես թե, խաղաքարտերն իրար են խառնվել և անորոշությունն ավելի է մեծացել: Ի՞նչ է սպասվում Ուկրաինային և ինչպիսի՞ն կլինեն ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...
23:25 03.03.2025
Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ինԻսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ […] ...