Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության և զենքի մատակարարման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության և զենքի մատակարարման համար

09:00 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձ է ձայնագրել անգլերենով, որում մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածի հետ կապված իրավիճակին համապարփակ աջակցության և սպառազինությունների մատակարարումների համար, որոնք հետաձգվել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։

Միաժամանակ, նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իսրայելը համաձայն է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի առաջարկին՝ երկարաձգել հրադադարը անկլավում, իսկ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, ըստ նրա, համառորեն մերժում է այն։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին Իսրայելին ցուցաբերած անսասան աջակցության համար։ Վաշինգտոն կատարած իմ վերջին այցի ժամանակ ես ասացի, որ Դոնալդ Թրամփը լավագույն ընկերն է, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը։

Եվ նախագահ Թրամփը ամեն օր ցուցադրում է այդ բարեկամությունը։ Նա դա ցույց տվեց՝ մեզ ուղարկելով ուշացած ամբողջ զինամթերքը»,- ասել է Նեթանյահուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

00:59 04.03.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում […] ...

ԱՄՆ-ը մարտի 4-ից մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա

00:53 04.03.2025

ԱՄՆ-ը մարտի 4-ից մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ վարչակազմը մարտի 4-ից կսահմանի 25 տոկոս մաքսատուրք Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ «Վաղը (խմբ. մարտի 4-ին) 25% մաքսատուրքեր կսահմանվեն Կանադայի և 25% Մեքսիկայի հետ կապված, և սա միայն սկիզբն է: Այսպիսով, նրանք ստիպված կլինեն վճարել մաքսատուրքեր: Անկեղծ ասած, նրանք ընդամենը […] ...

Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել

00:41 04.03.2025

Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել

Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

00:32 04.03.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 2: Ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կոտայքի մարզում բախվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Lada Largus»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին

00:21 04.03.2025

Կոտայքի մարզում բախվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Lada Largus»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին

Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Lada Largus» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, […] ...

Աբխազիայում ընտությունների օրը հայկական գյուղի դպրոցում փոխհրաձգություն է եղել

00:14 04.03.2025

Աբխազիայում ընտությունների օրը հայկական գյուղի դպրոցում փոխհրաձգություն է եղել

Աբխազիայի չճանաչված հանրապետությունն ունի նոր նախագահ: Ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ռուսամետ թեկնածու Բադրա Գունբան: Նրա ընդդիմախոսները պնդում են, որ քվեարկության արդյունքներն այլ կլինեին, եթե Աբխազիայում ապրող հայերին մոլորության մեջ չմտցնեին: Ի՞նչ մոլորության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կարծում եմ՝ իսկապես տեղին է գնահատականը, որ այս դեպքում Աբխազիայի հայերը կանխորոշեցին […] ...

BACK_TO_TOP