19:10 02.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:
Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր: Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, կառուցվում են մայթեր, հենապատեր։
Այնուհետև ծանոթացանք Մ-12 – Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10․1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է 2.3 միլիարդ դրամ:
Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են. նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում, վերանորոգում և ճանապարհի կահավորում։Ներքին Խնձորեսկում հանդիպել եմ նաև բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը:
Այցելել եմ նաև Տեղ բնակավայր, որտեղ ծանոթացել եմ պետական բյուջեից 16 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվող տների շինաշխատանքների ընթացքին:
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղում հետևել եմ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի՝ Տրանշ 4 – Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի և թունելի կառուցման աշխատանքներին:
Այս պահին ակտիվ շինարարություն է իրականացվում: Աշխատանքներում ընդգրկված է շուրջ 240 աշխատակից և 142 միավոր տեխնիկա։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ II տեխնիկական կարգի (80 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) ճանապարհահատվածի վերակառուցումը, ինչպես նաև կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։
Մեղրի համայնքում ևս հետևել եմ մի շարք աշխատանքների կատարման ընթացքին:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել ենք Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ 13․1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման շինհրապարակ, հետևել Նռնաձոր բնակավայրի նոր մանկապարտեզի կառուցման, բնակավայրում տների կառուցման աշխատանքների ընթացքին։Այցելել ենք Նռնաձորի գյուղատնտեսական կոոպերատիվ, որտեղ հիմնվել են նռան և արքայանարնջի այգիներ, ծանոթացել ենք կոոպերատիվի գործունեությանը։
Նռնաձոր բնակավայրում հանդիպել ենք բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել բնակիչների հարցերին։Բոլոր շինհրապարակներում զրուցել եմ շինարարների հետ, ուսումնասիրել եմ շինարարական օբյեկտների նախագծային լուծումները, տվել հանձնարարականներ՝ աշխատանքները կատարել բարձր որակով և հետևել օրացուցային գրաֆիկի պահպանմանը»։
19:54 03.03.2025
Սպերցյանը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս և չի մասնակցի Վրաստանի ընտրանու դեմ խաղերին«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքն սպասվածից լուրջ է, գրում է Матч ТВ-ն։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 ամիս, հավանական է նաև` ավելի շատ։ Սպերցյանը վնասվածքը ստացել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման 69-րդ րոպեին։ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին չի օգնի Վրաստանի […] ...
19:45 03.03.2025
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղումՄարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։ Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է […] ...
19:37 03.03.2025
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում մարտի 4-5-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 5-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Ցամաքաբերդ թաղամասի Իսակովի, Ազատության, Գայի, Գ․ Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների փողոցների, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Ս․ Եկեղեցի Մայր Աթոռ Ս․ Էջմիածին Սևան և հարակից իրավաբանական […] ...
19:26 03.03.2025
Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և տուժածներԳերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհվել է երկու մարդ է: «Երկու մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, նրանցից 15-ը ծանր վնասվածքներ է ստացել»,- գրում է Bild-ը: Տեղի իրավապահները հայտարարել են օպերացիայի մասին և խնդրել բնակիչներին խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց: Մեքենայի վարորդն արդեն կալանավորվել է։ ...
19:17 03.03.2025
Դադարեցվել է Շատինում գործող բենզալցակայանի և հեղուկ գազի լցակայանի գործունեությունը. ՔՏՀԱ տեսչական մարմինՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոց, շենք 10 հասցեում՝ «Գագ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով […] ...