Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը

12:17 02.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երգ, պար, մեծ տոնախմբություն ու ժողովրդական խաղեր. այս ամենը վկայում է ազգային ամենաուրախ տոներից մեկի մասին. «Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորեր է»: Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ Պահքից առաջ մարդիկ կուշտ ուտում են, ուրախանում, որ հաջորդ օրվանից անցնեն պահեցողության շրջան:

«Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է մեր դրախտային կյանքը, Տիրոջ ներկայությունը վայելելը, կատարյալ հոգևոր վիճակը, երբ մարդ մեղք չէր գործել, թաթախված չէր մեղքերի մեջ և ապրում էր Տիրոջ, կենդանական ու բուսական աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ»,- նշում է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Մարդու մեղքի պատճառով փոխվեց աստվածային տնօրինությունը: Մարդը դարձավ մահկանացու, զրկվեց բարի կենդանությունից: Դրախտից արտաքսումից հետո, սակայն, Աստված երես չթեքեց մարդկանցից, տվեց Իրեն մոտենալու հնարավորություն:

«Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է դրախտային վիճակը, որն ապրել են մեր նախամայրն ու նախահայրը: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հասնել այդ վիճակին: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարող ենք վերադարձնել հավիտենական ուրախությունը»,- նշում է Տեր Արարատը:

Պահեցողության շրջանը մեզ աստիճանաբար բարձրացնում է հոգևոր աստիճանով՝ հասնելու մեր իրական նպատակին՝ արժանանալու Երկնային Արքայությանը, դրախտային վիճակին, հավելում է քահանան:

Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են եկեղեցիների վարագույրները։ Դրանք բացվում են Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդի տոնին, Ավագ հինգշաբթի՝ Սուրբ Պատարագին և ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի՝ մուտն ի վիրապ տոնին, Տեառնընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի ընթացքում: Մինչև Սուրբ Հարության տոն Ավետարանն այլևս չեն համբուրում, այն խորհրդանշում է Ադամի ու Եվայի զրկվելը Կենաց Ծառի պտղից:

Ժամանակին Բարեկենդանին բնորոշ էին մեծ տոնախմբությունները, գլխավոր զվարճությունը դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին: Տոնը շարունակում են նշել նաև մեր օրերում՝ վերհիշով ազգային ավանդույթները: ԱՀԹ-ում տարբեր տարիների տոնը նշվել է տոնախմբություններով, շքերթներով: Մասնակիցները, դիմակներով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, շուջպար են բռնել: Կազմակերպվել են թատերական ներկայացումներ, ներկայացվել են ծիսական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, անցկացվել են ազգային խաղերի մրցումներ:

Մարտի 3-ից սկսվում է Մեծ Պահքը:

Նյութը՝ qahana.am-ի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք հարցեր

17:54 03.03.2025

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք հարցեր

Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԵԽ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին` հարցուպատասխանի ձեւաչափով: Պատվիրակության ղեկավար Լյուդմիլա Պոպովիչը հետաքրքրվել է, […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը մեկ տեղով

17:46 03.03.2025

Խաչանովը բարելավել է դիրքը մեկ տեղով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի աղյուսակում մեկ կետով բարելավել է դիրքը և 1960 միավորով այժմ 23-րդ տեղում է։ Տղամարդկանց առաջին ռակետն իտալացի Յանիկ Սիներն (11330) է, որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 8135), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7510), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900), Կասպեր Ռուդը (4045)։ ...

Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

17:40 03.03.2025

Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այդ նպատակով մարտի 3-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարար […] ...

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ

17:35 03.03.2025

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ, ովքեր այցով գտնվում էին Հայաստանում: ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին: Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

17:25 03.03.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ: Ուրախությամբ եմ […] ...

Ռոնալդուն չի ընդգրկվել հայտացուցակում, «Էսթեղլալի» գլխավոր տնօրենը խորհուրդ է տվել պորտուգալացուն չժամանել Թեհրան

17:20 03.03.2025

Ռոնալդուն չի ընդգրկվել հայտացուցակում, «Էսթեղլալի» գլխավոր տնօրենը խորհուրդ է տվել պորտուգալացուն չժամանել Թեհրան

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում և չի մասնակցի Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` իրանական «Էսթեղլալի» հետ առաջին հանդիպմանը։ Ըստ տեղեկությունների՝ «Էսթեղլալի» գլխավոր տնօրեն Ալի Նազարի Ջույբարին «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին խորհուրդ է տվել չժամանել Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Պորտուգալացու` Թեհրան նախորդ այցից հետո անկարգություններ և հասարակական կարգի խախտման բազմաթիվ դեպքեր էին գրանցվել։ […] ...

BACK_TO_TOP