10:14 02.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:46 03.03.2025
Խաչանովը բարելավել է դիրքը մեկ տեղով17:40 03.03.2025
Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունըԳործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այդ նպատակով մարտի 3-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարար […] ...
17:35 03.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ, ովքեր այցով գտնվում էին Հայաստանում: ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին: Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի […] ...
17:25 03.03.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ: Ուրախությամբ եմ […] ...
17:20 03.03.2025
Ռոնալդուն չի ընդգրկվել հայտացուցակում, «Էսթեղլալի» գլխավոր տնօրենը խորհուրդ է տվել պորտուգալացուն չժամանել Թեհրան«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում և չի մասնակցի Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` իրանական «Էսթեղլալի» հետ առաջին հանդիպմանը։ Ըստ տեղեկությունների՝ «Էսթեղլալի» գլխավոր տնօրեն Ալի Նազարի Ջույբարին «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին խորհուրդ է տվել չժամանել Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Պորտուգալացու` Թեհրան նախորդ այցից հետո անկարգություններ և հասարակական կարգի խախտման բազմաթիվ դեպքեր էին գրանցվել։ […] ...
17:16 03.03.2025
Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստըՄարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի առաջարկով հերթական […] ...
17:10 03.03.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Տեր Գևորգ արքեպիսկոպոս ՆորատունկյանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ կարեւոր առաքելության մեջ: Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար: […] ...