Մակրոնը չի բացառում Պուտինի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Մակրոնը չի բացառում Պուտինի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը

00:37 02.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում:

«Ոչինչ բացառված չէ, ես միշտ դա ասել եմ: Նախագահ Պուտինի հետ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ճիշտ պահին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Le Journal du Dimanche-ը։

Նշվում է, որ Ֆրանսիայի առաջնորդը կարծում է, որ շփումները կարող են տեղի ունենալ «երբ իրավիճակը կայունանա»։ Ընդ որում, հրատարակությունը չի նշվում, թե կոնկրետ ինչ նկատի ունի նախագահը կայունացում ասելով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց

16:30 03.03.2025

Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց

2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց, որի շներհիվ համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ 2024թ. նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ փաստաթուղթը խիստ […] ...

Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:25 03.03.2025

Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի «Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:21 03.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին

16:16 03.03.2025

Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին

Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ողջունելով տիկին Շոմեյքերին Հայաստանի Հանրապետությունում, նախարարը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները […] ...

Նեյմարի գեղեցիկ գոլն ու «Սանթոսի» հաղթանակը

16:12 03.03.2025

Նեյմարի գեղեցիկ գոլն ու «Սանթոսի» հաղթանակը

«Սանթոսը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Բրագանտինոյին» և դուրս եկել Բրազիլիայի Պաուլիստա լիգայի կիսաեզրափակիչ։ 9-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է Նեյմարը։ 33-ամյա ֆուտբոլիստը Պաուլիստա լիգայում 7 խաղում 3 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարին է 12 տարի անց վերադարձել «Սանթոս»։ Ակումբի հետ պայմանագիր է կնքվել […] ...

Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ

16:06 03.03.2025

Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել եւս 10 տոկոս շրջանառության […] ...

BACK_TO_TOP