ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+4.09 oC

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:07 02.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր, Բերդ, Նոյեմբերյան, Գորիս և Կապան քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ

16:06 03.03.2025

Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել եւս 10 տոկոս շրջանառության […] ...

«Օտար լեզուների դասավանդման բարելավումը հիմնաքարային է». Արաքսիա Սվաջյան

16:00 03.03.2025

«Օտար լեզուների դասավանդման բարելավումը հիմնաքարային է». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը: Համաժողովին […] ...

Մեզ համար շատ կարևոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության առաջամարտիկ առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում․ Շումեյքեր

15:52 03.03.2025

Մեզ համար շատ կարևոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության առաջամարտիկ առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում․ Շումեյքեր

Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝ […] ...

Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

15:49 03.03.2025

Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 28-ի առավոտյան ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։ 70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5 հազար դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական […] ...

Երևանի մի շարք փողոցների վերգետնյա մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

15:40 03.03.2025

Երևանի մի շարք փողոցների վերգետնյա մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագրով այս տարի ևս մի շարք փողոցների վերգետնյա մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Գործընթացը կիրականացվի Աբովյան, Արգիշտի, Մելիք Ադամյան, Նալբանդյան, Դեմիրճյան փողոցներում ու Տիգրան Մեծի պողոտայում: «Այս փողոցներում մենք պետք է նաև համապարփակ ծրագիր իրականացնենք մայթերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի ամբողջական տեսք ստանանք: Մեր ծրագրերի այս համադրումը շատ արդյունավետ է այն […] ...

Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը 6 տեղով

15:33 03.03.2025

Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը 6 տեղով

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է 6 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ այժմ ունի 1410 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 39-րդ տեղ։ Կանանց մենախաղի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9076)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7985), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, […] ...

BACK_TO_TOP