Հռոմի պապի առողջական վիճակը կայուն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+3.09 oC

Հռոմի պապի առողջական վիճակը կայուն է

23:38 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ պոնտիֆիկոսը շարունակում է ստանալ ոչ ինվազիվ արհեստական ​​օդափոխություն։

«Բրոնխոսպազմը չի կրկնվել: Հեմոդինամիկական ցուցանիշները կայուն են, սնվում է ինքնուրույն: Կանխատեսումը մնում է զգուշավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկկողմանի թոքաբորբով տառապող 88-ամյա պոնտիֆիկոսն ավելի վաղ բրոնխոսպազմ է տարել, ինչի համար անհրաժեշտ է եղել շտապ օգնություն՝ շնչառությունն ապահովելու համար։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Այնուհետև հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է

14:15 03.03.2025

Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ 60 հազար քաղաքացու ստորագրություն: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ Սահմանադրությամբ նախատեսված […] ...

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ

14:09 03.03.2025

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։ ...

Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեդոյում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա

13:58 03.03.2025

Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեդոյում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել Plan Ceibal (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոնում, ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Այս կենտրոնի հետ համագործակցությամբ 2026 թվականին Ուրուգվայում կբացվի Թումո կենտրոն: Plan Ceibal-ը (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոն է Ուրուգվայում, որը հիմնադրվել է […] ...

ՀՀ նախագահը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ

13:50 03.03.2025

ՀՀ նախագահը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը, Անա Օլիվերան՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը, որը 2024 թ. այդ պաշտոնում այցելել էր Հայաստան և սենատոր Լիլիամ Կեչիչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղիներն ու հնարավորությունները: […] ...

Արդյո՞ք սառել են ռուս-թուրքական հարաբերությունները․ Պեսկովի արձագանքը

13:43 03.03.2025

Արդյո՞ք սառել են ռուս-թուրքական հարաբերությունները․ Պեսկովի արձագանքը

Կրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով շփումները: «Ընթանում է երկխոսություն՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ փորձագիտական ​​մակարդակով: Այդ երկխոսությունը չի դադարել և չի դադարի: Անհրաժեշտության դեպքում շփումներ կլինեն ամենաբարձր մակարդակով»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե կարելի՞ է խոսել երկկողմ հարաբերությունների […] ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

13:36 03.03.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով: ...

BACK_TO_TOP