23:10 01.03.2025
Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կհաստատի Ուկրաինային հարյուր միլիարդավոր եվրոյի ֆինանսավորումը մարտի 6-ին կայանալիք գագաթնաժողովում: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է La Tribune թերթին տված հարցազրույցում։
«Այս հանդիպման նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի աջակցությունն ու տալ Եվրահանձնաժողովին մանդատ՝ հնարավորինս արագ սկսելու լայնածավալ համաֆինանսավորում, քանի որ մեր անվտանգությունը վտանգված է», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը՝ նշելով որ մարտի 6-ի գագաթնաժողովը շատ կարևոր է:
13:58 03.03.2025
Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեդոյում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել Plan Ceibal (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոնում, ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Այս կենտրոնի հետ համագործակցությամբ 2026 թվականին Ուրուգվայում կբացվի Թումո կենտրոն: Plan Ceibal-ը (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոն է Ուրուգվայում, որը հիմնադրվել է […] ...
13:50 03.03.2025
ՀՀ նախագահը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը, Անա Օլիվերան՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը, որը 2024 թ. այդ պաշտոնում այցելել էր Հայաստան և սենատոր Լիլիամ Կեչիչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղիներն ու հնարավորությունները: […] ...
13:43 03.03.2025
Արդյո՞ք սառել են ռուս-թուրքական հարաբերությունները․ Պեսկովի արձագանքըԿրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով շփումները: «Ընթանում է երկխոսություն՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ փորձագիտական մակարդակով: Այդ երկխոսությունը չի դադարել և չի դադարի: Անհրաժեշտության դեպքում շփումներ կլինեն ամենաբարձր մակարդակով»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե կարելի՞ է խոսել երկկողմ հարաբերությունների […] ...
13:36 03.03.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցիԱշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով: ...
13:29 03.03.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետ: Ողջունելով նորընտիր նախագահին Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչին ի պատասխան Ուրուգվայի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և նշել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում նախագահները շեշտել են, […] ...
13:22 03.03.2025
Կալլասը հերքել է ԵՄ-ի ստեղծման նպատակների մասին Թրամփի խոսքերըԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրությունը, թե եվրոպական դաշինքը ստեղծվել է ԱՄՆ-ի առավելություններից օգտվելու համար։ «Եվրոպան խաղաղության նախագիծ է: Այն ստեղծվել է նպատակ ունենալով, որ Եվրամիության անդամների միջև պատերազմներ չլինեն, և իրականում չեն եղել»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել […] ...