23:29 01.03.2025
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Քաջիկ Ս.-ն, իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
15:15 03.03.2025
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունՓետրվարի 28-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրու 68-ամյա մի բնակիչ իր տանը և օժանդակ շինություններում առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարատեսակ կեղծ օղիներ, կոնյակներ և ալկոհոլային այլ խմիչքներ: Ստուգման ընթացքում քրեական ոստիկաններն այցելել են գյումրեցու տուն, որտեղ տղամարդը ակնհայտ երևացող վայրում մատնացույց է արել մեծ […] ...
15:07 03.03.2025
Գեղարքունիքի մարզում փետրվար ամսին ծնվել է 86 երեխա2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 86 երեխա, որից 41-ը՝ տղա, 45-ը՝ աղջիկ: 86 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 37-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
14:58 03.03.2025
Սյունիքում կասեցվել են կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեության առանձին գործառույթներըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սամսոն Ավագյան ԱՁ-ին պատկանող թռչնամսով պատրաստված կիսաֆաբրիկատների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «hավի կոտլետ» և «կիևյան կոտլետ» նմուշները մանրէաբանական «listeria monocytogenes» և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, […] ...
14:44 03.03.2025
Աբխազիայի վարչապետի պաշտոնակատարը հրաժարական է տվելՎալերի Բգանբան, ով Աբխազիայի վարչապետի պաշտոնակատարն էր 2024 թվականի նոյեմբերի 19-ից, հրաժարական տվեց նախընտրական քարոզարշավի ավարտից հետո։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին։ «Իմ առաքելությունն ավարտված է, ես հրաժարական եմ տվել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից՝ նախընտրական քարոզարշավի ավարտի պատճառով»,- ասել է Բգանբան։ Բգանբան նաև եղել է նախագահի պաշտոնակատարը այն բանից հետո, երբ փոխնախագահ Բադրա Գունբան գրանցվել […] ...
14:30 03.03.2025
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտելՀունվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տարածքից գողացել են վճարային տերմինալը: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 15-ի ժամը 21-ից հունվարի 16-ի ժամը 7.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված գործիքով դուռը բացել, մտել էին պոլիկլինիկայի շենք, ապա հարմարեցված գործիքով բացելով 3-րդ հարկում գտնվող […] ...