21:48 01.03.2025
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10…+12 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը:
13:43 03.03.2025
Արդյո՞ք սառել են ռուս-թուրքական հարաբերությունները․ Պեսկովի արձագանքըԿրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով շփումները: «Ընթանում է երկխոսություն՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ փորձագիտական մակարդակով: Այդ երկխոսությունը չի դադարել և չի դադարի: Անհրաժեշտության դեպքում շփումներ կլինեն ամենաբարձր մակարդակով»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե կարելի՞ է խոսել երկկողմ հարաբերությունների […] ...
13:36 03.03.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցիԱշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով: ...
13:29 03.03.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետ: Ողջունելով նորընտիր նախագահին Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչին ի պատասխան Ուրուգվայի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և նշել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում նախագահները շեշտել են, […] ...
13:22 03.03.2025
Կալլասը հերքել է ԵՄ-ի ստեղծման նպատակների մասին Թրամփի խոսքերըԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրությունը, թե եվրոպական դաշինքը ստեղծվել է ԱՄՆ-ի առավելություններից օգտվելու համար։ «Եվրոպան խաղաղության նախագիծ է: Այն ստեղծվել է նպատակ ունենալով, որ Եվրամիության անդամների միջև պատերազմներ չլինեն, և իրականում չեն եղել»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել […] ...
13:17 03.03.2025
Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ պատերազմի վտանգը Եվրոպայի համար ավելի մեծ է, քան երբևէՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպայում պատերազմի մեծ վտանգ կա։ «Երբեք եվրոպական մայրցամաքում, Եվրամիությունում պատերազմի վտանգը այդքան մեծ չի եղել։ Շուտով կլրանա 15 տարի, ինչ սպառնալիքը չի դադարում մոտենալ մեզ, ճակատային գիծը չի դադարել մոտենալ մեզ», – երկուշաբթի օրը France Inter ռադիոյի եթերում ասել է Բարրոն՝ խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին։ Այս […] ...
13:08 03.03.2025
Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրերԵրևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր, որը միտված է բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այս համատեքստում նախորդ տարի ավարտվեց «Ավան» առողջության կենտրոնի վերանորոգումը: Կենտրոնը համալրվել է նաև նորագույն բժշկական սարքավորումներով: Փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ավագանու անդամների հետ ծանոթացել է բուժկենտրոնում կատարված աշխատանքներին: ...