Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. Զելենսկի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
-0.91 oC

Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. Զելենսկի

16:56 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ընթացքում Զելենսկիին հարցրել են՝ արդյոք առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինան կկարողանա հաղթել պատերազմը և դիմադրել Ռուսաստանին։

«Մեզ համար դա շատ բարդ կլինի։ Դրա համար էլ ես այստեղ եմ։ Հենց դրա համար էի ես խոսում սպասվող բանակցությունների մասին։ Առանց ձեր օգնության դժվար կլինի։ Բայց մենք չենք կարող կորցնել մեր արժեքները, մեր մարդկանց, մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը։ Ռուսները մտել են մեր տարածքներ, մտել են մեր տներ, նրանք այնքան շատ մարդ են սպանել։ Պարզապես մոռանա՞լ սա և ասել, որ Պուտինը հրաշալի տղա է։ Ոչ, արեք դա առանց մեզ»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ ուկրաինացիները լավ են հիշում լայնածավալ ներխուժման սկիզբը և չեն ցանկանում օկուպացիայի նոր ալիքի բախվել։

«Հենց դրա համար եմ ես հիմա բարձրացնում անվտանգության երաշխիքների հարցը։ Մենք ճնշում չենք գործադրում, պարզապես հարցնում ենք։ Մենք մեր գործընկերների, բարեկամների, ամերիկացիների հետ հստակ մեսիջներով ենք կիսվում։ Եթե մնում եք մեզ հետ, շնորհակալ ենք, բայց եկեք ստեղծենք անվտանգության երաշխիքների ենթակառուցվածք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկի նաև ասել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճը լավ չէ կողմերից ոչ մեկի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատում բախվել են «Kia Forte»-ն և «Kia Sorento»-ն

22:41 01.03.2025

Արարատում բախվել են «Kia Forte»-ն և «Kia Sorento»-ն

Մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ ...

Այգեվան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

22:28 01.03.2025

Այգեվան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […] ...

Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

22:16 01.03.2025

Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Բ-2 թաղ 42, 43, 44Ա, 45 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 129, 131, 133, 143, 155 շենքեր, Մալխասյանց փ. 1, 3-19/2, […] ...

SHANTNEWS

22:00 01.03.2025

SHANTNEWS

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով. Սուրենյան

21:48 01.03.2025

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով. Սուրենյան

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10…+12 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր

21:35 01.03.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորությամբ այցելել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի […] ...

BACK_TO_TOP