Շոլցն ու Մերցը քննարկել են Թրամփի և Զելենսկիի վիճաբանության հետևանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--1.91 oC

Շոլցն ու Մերցը քննարկել են Թրամփի և Զելենսկիի վիճաբանության հետևանքները

15:34 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի վիճաբանության հնարավոր հետևանքները, գրում է Süddeutsche Zeitung թերթը։

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկոյան զանգահարել է իր իրավահաջորդ Ֆրիդրիխ Մերցին՝ քննարկելու Սպիտակ տանը ծագած սկանդալը և դրա հետևանքները»,- հայտնում է հրատարակությունը։

Ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Զելենսկիի հանդիպումը, որը վերածվել է վիճաբանության: Հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվել է։ Թրամփն ասել է, որ չի տեսնում Զելենսկիի ցանկությունը՝ լուծելու Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը

22:56 01.03.2025

Մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մարտի 2-ին գրքի տոնին կավելանա նաև երաժշտությունը․ ձեր սիրելի խմբերը ելույթ կունենան բացօթյա համերգի շրջանակում․ 13:30 – Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30 – «Լավ էլի» 18:00 – «Նեմրա» Միջոցառման ընթացքում կլինեն նաև՝ պանելային քննարկումներ, ընթերցանության […] ...

Արարատում բախվել են «Kia Forte»-ն և «Kia Sorento»-ն

22:41 01.03.2025

Արարատում բախվել են «Kia Forte»-ն և «Kia Sorento»-ն

Մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ ...

Այգեվան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

22:28 01.03.2025

Այգեվան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […] ...

Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

22:16 01.03.2025

Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Բ-2 թաղ 42, 43, 44Ա, 45 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 129, 131, 133, 143, 155 շենքեր, Մալխասյանց փ. 1, 3-19/2, […] ...

SHANTNEWS

22:00 01.03.2025

SHANTNEWS

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով. Սուրենյան

21:48 01.03.2025

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով. Սուրենյան

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10…+12 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը: ...

BACK_TO_TOP