Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
0.09 oC

Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

13:40 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը:

«Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ և հասկանում եմ մարդկանց պահանջները և արձանագրումները, որոնք արվում են»,-ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է՝ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ ինքը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս:

«Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ: Բայց ուզում եմ մի բան արձանագրենք. մենք աշխարհն ավելի լավ իմանալու և ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ բոլոր դեսպաններին հրավիրեցինք ու ձևակերպեցինք, նրանք դուրս են գալու ու դրանից հետո հարցը լուծվելու է: Այդպես չէ: Այս համատեքստում և բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ ինձնից սկսած: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց նաև պետք է փորձենք գործել բանաձևերով»,-ասել է վարչապետը:

Նա վստահեցրել է, որ բոլոր բանակցություններում այդ հարցերը բարձրացնում ենք:

«Ընդ որում, մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, արդյունք չեն տվել, չեն երևում»,-ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է 2023-ի դեկտեմբերին 32 գերիների վերադարձի մասին՝ նշելով, որ մինչև վերջին վայրկյանն այդ ջանքերը չեն երևացել: Վարչապետը հավելել է, որ մինչև վերջին վայրկյանը չէին շտապում հրապարակել այդ մասին, քանի որ չգիտեին՝ այդ ջանքերը արդյունք տալո՞ւ էին, թե՞ ոչ:

Վարչապետը նշել է՝ ընդդիմության կողմից բարձրաձայնվող որոշակի հայտարարություններ չի անում, քանի որ դրանք ավելի են վնասելու գործին:

«Ես, եթե գոնե 70 տոկոսից բարձր վստահություն ունենամ, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չէ դա ասելը: Բայց ես 100 տոկոս վստահություն ունեմ, որ դա ասելն ընդամենը վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են:

Նա նկատել է, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն ավելի հստակ էր:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա ավելի հստակ հայտարարություններ չէին արվում՝ Փաշինյանն ասել է.

«Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն: Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ում էլիտաները սկսեցին քաղաքական կապիտալ շահել՝ գեներացնելով վախերը. Աղասի Թադևոսյան

21:00 01.03.2025

ՀՀ-ում էլիտաները սկսեցին քաղաքական կապիտալ շահել՝ գեներացնելով վախերը. Աղասի Թադևոսյան

Այսօր մարտի մեկն է: Վաղուց արդեն այս ամսաթիվը ասոցացվում է ոչ միայն գարնան առաջին օրվա հետ՝ դառնալով ջրբաժան հասարակական ու քաղաքական կյանքում: Բայց նույն այդ տիրույթում նոր բաժանարար դարձավ 44-օրյա պատերազմը՝ սահման դնելով անցյալի ու ներկայի ընկալումների միջև: Այդ ընկալումների, հասարակական միջավայրի ու ուշադրության արժանի առանձնահատկություններին անդրադարձել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ […] ...

Հրդհի ահազանգ Այգեվան գյուղում

20:56 01.03.2025

Հրդհի ահազանգ Այգեվան գյուղում

Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […] ...

ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ խոշոր զորավարժություններ են ընթանում

20:53 01.03.2025

ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ խոշոր զորավարժություններ են ընթանում

ԱՄՆ-ի և ճապոնական համատեղ խոշոր «Երկաթե բռունցք» զորավարժությունները տեղի են ունենում Ճապոնիայի հարավում՝ Օկինավա պրեֆեկտուրայում և Կյուսյու կղզում՝ ռեկորդային թվով զինվորականների մասնակցությամբ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Զորավարժությունն ընթանում է փետրվարի 19-ից մարտի 7-ը, որին առաջին անգամ մասնակցել է մոտ 4000 մարդ։ Նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքը «վերադարձնելու» գործողությանը մասնակցել է 400 զինվորական, այդ թվում՝ ցամաքային […] ...

Իտալիան կոչ է արել աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

20:43 01.03.2025

Իտալիան կոչ է արել աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Իտալիայի տրանսպորտի նախարար և փոխվարչապետ, Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կարծում է, որ Հռոմը պետք է աշխատի ԱՄՆ-ի և համախոհների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, որպեսզի խուսափի Երրորդ համաշխարհային պատերազմից, նման մեկնաբանություն է թողել նա X սոցիալական ցանցում։ «Երեք տարվա պատերազմից և հարյուր հազարավոր մահերից հետո եկել է խաղաղության ժամանակը: Իտալիան իրավունք և պատասխանատվություն ունի համագործակցելու […] ...

Բերբոքը կոչ է արել անհապաղ ևս 3 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

20:35 01.03.2025

Բերբոքը կոչ է արել անհապաղ ևս 3 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Սպիտակ տուն այցի ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել քաղաքական արագ գնահատական տալ Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու համար, իսկ Բունդեսթագին կոչ արել Ուկրաինային ևս 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել: «Մենք պետք է արագ գործենք՝ եվրոպական և ազգային մակարդակներում։ Մենք չենք կարող սպասել, […] ...

ԿԸՀ. Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը 60 տոկոս է

20:25 01.03.2025

ԿԸՀ. Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը 60 տոկոս է

Մոսկվայի ժամանակով 18:00-ին Աբխազիայում նախագահական ընտրությունների վերաքվեարկության ժամանակ ընտրողների ակտիվությունը կազմել է 60%: Այս մասին հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ Այսպիսով, փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում ընտրողների մասնակցությունը գերազանցել է նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ընտրությունների երկրորդ փուլը կայացած ճանաչելու համար անհրաժեշտ 25% մասնակցության շեմը գերազանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին. ընտրողների մասնակցությունը […] ...

BACK_TO_TOP