ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 03 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+1.09 oC

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին

14:12 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

1️⃣3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2️⃣5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ. փետրվարի 28-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1️⃣454 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) շուրջ 15%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2️⃣4795 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) շուրջ 96%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդհի ահազանգ Այգեվան գյուղում

20:56 01.03.2025

Հրդհի ահազանգ Այգեվան գյուղում

Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […] ...

ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ խոշոր զորավարժություններ են ընթանում

20:53 01.03.2025

ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ խոշոր զորավարժություններ են ընթանում

ԱՄՆ-ի և ճապոնական համատեղ խոշոր «Երկաթե բռունցք» զորավարժությունները տեղի են ունենում Ճապոնիայի հարավում՝ Օկինավա պրեֆեկտուրայում և Կյուսյու կղզում՝ ռեկորդային թվով զինվորականների մասնակցությամբ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Զորավարժությունն ընթանում է փետրվարի 19-ից մարտի 7-ը, որին առաջին անգամ մասնակցել է մոտ 4000 մարդ։ Նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքը «վերադարձնելու» գործողությանը մասնակցել է 400 զինվորական, այդ թվում՝ ցամաքային […] ...

Իտալիան կոչ է արել աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

20:43 01.03.2025

Իտալիան կոչ է արել աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Իտալիայի տրանսպորտի նախարար և փոխվարչապետ, Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կարծում է, որ Հռոմը պետք է աշխատի ԱՄՆ-ի և համախոհների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, որպեսզի խուսափի Երրորդ համաշխարհային պատերազմից, նման մեկնաբանություն է թողել նա X սոցիալական ցանցում։ «Երեք տարվա պատերազմից և հարյուր հազարավոր մահերից հետո եկել է խաղաղության ժամանակը: Իտալիան իրավունք և պատասխանատվություն ունի համագործակցելու […] ...

Բերբոքը կոչ է արել անհապաղ ևս 3 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

20:35 01.03.2025

Բերբոքը կոչ է արել անհապաղ ևս 3 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Սպիտակ տուն այցի ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել քաղաքական արագ գնահատական տալ Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու համար, իսկ Բունդեսթագին կոչ արել Ուկրաինային ևս 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել: «Մենք պետք է արագ գործենք՝ եվրոպական և ազգային մակարդակներում։ Մենք չենք կարող սպասել, […] ...

ԿԸՀ. Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը 60 տոկոս է

20:25 01.03.2025

ԿԸՀ. Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը 60 տոկոս է

Մոսկվայի ժամանակով 18:00-ին Աբխազիայում նախագահական ընտրությունների վերաքվեարկության ժամանակ ընտրողների ակտիվությունը կազմել է 60%: Այս մասին հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ Այսպիսով, փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում ընտրողների մասնակցությունը գերազանցել է նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ընտրությունների երկրորդ փուլը կայացած ճանաչելու համար անհրաժեշտ 25% մասնակցության շեմը գերազանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին. ընտրողների մասնակցությունը […] ...

ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. Փաշինյան

20:15 01.03.2025

ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»։   ...

BACK_TO_TOP