12:31 01.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։
Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո, որը կուղղվի`
առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,
առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը,
բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,
առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,
հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,
էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։
21:17 01.03.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:13 01.03.2025
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ […] ...
21:00 01.03.2025
ՀՀ-ում էլիտաները սկսեցին քաղաքական կապիտալ շահել՝ գեներացնելով վախերը. Աղասի ԹադևոսյանԱյսօր մարտի մեկն է: Վաղուց արդեն այս ամսաթիվը ասոցացվում է ոչ միայն գարնան առաջին օրվա հետ՝ դառնալով ջրբաժան հասարակական ու քաղաքական կյանքում: Բայց նույն այդ տիրույթում նոր բաժանարար դարձավ 44-օրյա պատերազմը՝ սահման դնելով անցյալի ու ներկայի ընկալումների միջև: Այդ ընկալումների, հասարակական միջավայրի ու ուշադրության արժանի առանձնահատկություններին անդրադարձել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ […] ...
20:56 01.03.2025
Հրդհի ահազանգ Այգեվան գյուղումՄարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […] ...
20:53 01.03.2025
ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ խոշոր զորավարժություններ են ընթանումԱՄՆ-ի և ճապոնական համատեղ խոշոր «Երկաթե բռունցք» զորավարժությունները տեղի են ունենում Ճապոնիայի հարավում՝ Օկինավա պրեֆեկտուրայում և Կյուսյու կղզում՝ ռեկորդային թվով զինվորականների մասնակցությամբ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Զորավարժությունն ընթանում է փետրվարի 19-ից մարտի 7-ը, որին առաջին անգամ մասնակցել է մոտ 4000 մարդ։ Նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքը «վերադարձնելու» գործողությանը մասնակցել է 400 զինվորական, այդ թվում՝ ցամաքային […] ...
20:43 01.03.2025
Իտալիան կոչ է արել աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարԻտալիայի տրանսպորտի նախարար և փոխվարչապետ, Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կարծում է, որ Հռոմը պետք է աշխատի ԱՄՆ-ի և համախոհների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, որպեսզի խուսափի Երրորդ համաշխարհային պատերազմից, նման մեկնաբանություն է թողել նա X սոցիալական ցանցում։ «Երեք տարվա պատերազմից և հարյուր հազարավոր մահերից հետո եկել է խաղաղության ժամանակը: Իտալիան իրավունք և պատասխանատվություն ունի համագործակցելու […] ...