Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--4.91 oC

Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

17:36 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկները, որոնք պետք է ներկայացվեին մինչև 2025 թ. հունվարի 30-ը: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 44 առաջարկից հանձնաժողովը պետք է ընտրի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական ծրագրում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանձնաժողովի դերն ու գործունեությունը մեծանուն գրողի հոբելյանական տարվա միջոցառումները պատշաճորեն իրականացնելու տեսանկյունից:

«Կարծում եմ՝ պետք է որոշակի զգուշավորություն դրսևորենք ծրագրերն ընտրելիս, որպեսզի դրանք արժանի լինեն Վարպետի վաստակին: Պետք է գտնենք այն ճիշտ ձևաչափերն ու ճանապարհները, որոնցով ըստ արժանվույն կհանրահռչակենք ու կտարածենք Ավետիք Իսահակյանի ժառանգությունը»,- ասել է նախարարը:

Ներկայացված ծրագրերը դիտարկելու առումով Ժաննա Անդրեասյանն առաջարկել է առաջնորդվել մի քանի առանցքային սկզբունքով՝ հաշվի առնելով նախընթաց տարիների փորձը:

Նախարարը, մասնավորապես, մատնանշել է միջոցառումներն ընտրելիս կարևորել գիտակրթական բաղադրիչը, միջոցառումների ապակենտրոնացումը, դրանցում դպրոցների մասնակցության և նախաձեռնողականության խրախուսումը, միջոցառումների բազմազանության ապահովումը, արտերկրում Իսահակյանի ժառանգության ընդլայնված հանրահռչակումը:

Ըստ ներկայացված առաջարկների՝ հոբելյանական ծրագրի շրջանակում միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Միջոցառումները հիմնականում ներառում են գիտաժողովներ, հրատարակչական աշխատանքներ, ֆիլմաշարի ստեղծում, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և այլն:

Նշվել է, որ առաջիկայում Հայաստանը մասնակցելու է Լայպցիգի գրքի միջազգային փառատոնին` հայկական տաղավարում առանձին հատվածով ներկայացնելով նաև Ավետիք Իսահակյանի գործերը: Կարևորվել է Գրքի երևանյան միջազգային փառատոնում ևս հոբելյանի շեշտադրումը:

Հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև հոբելյանի բրենդավորման, տարբեր գործընկերների հետ պատշաճ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

00:16 01.03.2025

Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

Փետրվարի 27-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքներից։ Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:59 28.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:56 28.02.2025

Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […] ...

ԱՄՆ նախագահի հետ լարված հանդիպումից հետո Զելենսկին գրառում է կատարել

23:33 28.02.2025

ԱՄՆ նախագահի հետ լարված հանդիպումից հետո Զելենսկին գրառում է կատարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ, SHANTNEWS.am -ը հայտնել էր, […] ...

Թիվ 57 երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց

23:24 28.02.2025

Թիվ 57 երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Աշխեն Ն.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ […] ...

Ինչպե՞ս կկոչվի հայկական բրենդին «կոնյակ» անվանումից հրաժարվելուց հետո

23:16 28.02.2025

Ինչպե՞ս կկոչվի հայկական բրենդին «կոնյակ» անվանումից հրաժարվելուց հետո

Այսօր մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որի նպատակն է հայկական կոնյակի համար նոր անուն ու բրենդ ստեղծելը: Երևանում կայացավ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա էին պետական կառույցների ու շահագրգիռ մասնավոր կառույցների ներկայացուցիչները: Կոնյակի համար նոր անուն ու բրենդինգ ստեղծելու համար Եվրամիությունը գրեթե 3 միլիոն դոլար է հատկացրել: Իսկ թե կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվելու […] ...

BACK_TO_TOP