16:03 28.02.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ռուբեն Նազարեթյանի թիմը մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ չորս օր անց Երևանում կընդունի Ղազախստանի թիմին:
Հայաստանի հավաքականի հայտացուցակը հետևյալն է.
Դարպասապահներ՝
Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Հայաստանի հավաքականը երեք հաղթանակից և մեկ ոչ-ոքիից հետո 10 միավորով միանձնյա գլխավորում է ընտրական 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Անկախ վերջին տուրերի արդյունքներից Հայաստանի հավաքականն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Ավելին, առաջին տեղը պահպանելու դեպքում Նազարեթյանի թիմը միանգամից կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր:
22:00 28.02.2025
SHANTNEWS00:16 01.03.2025
Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցերՓետրվարի 27-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքներից։ Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից […] ...
23:59 28.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 28.02.2025
Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […] ...
23:33 28.02.2025
ԱՄՆ նախագահի հետ լարված հանդիպումից հետո Զելենսկին գրառում է կատարելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ, SHANTNEWS.am -ը հայտնել էր, […] ...
23:24 28.02.2025
Թիվ 57 երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոցՓետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Աշխեն Ն.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ […] ...
23:16 28.02.2025
Ինչպե՞ս կկոչվի հայկական բրենդին «կոնյակ» անվանումից հրաժարվելուց հետոԱյսօր մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որի նպատակն է հայկական կոնյակի համար նոր անուն ու բրենդ ստեղծելը: Երևանում կայացավ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա էին պետական կառույցների ու շահագրգիռ մասնավոր կառույցների ներկայացուցիչները: Կոնյակի համար նոր անուն ու բրենդինգ ստեղծելու համար Եվրամիությունը գրեթե 3 միլիոն դոլար է հատկացրել: Իսկ թե կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվելու […] ...