13:56 28.02.2025
Թուրքիան խնդիրներ չունի հրեաների հետ, Անկարայի խնդիրը կապված է Իսրայելի՝ «սիոնիզմի վրա հիմնված էքսպանսիոնիստական քաղաքականության հետ», ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Իսրայելի բոլոր դիվանագետները, այդ թվում՝ դեսպանը, լքել են Թուրքիան դեռ 2023 թվականի հոկտեմբերին, ավելի վաղ հայտնել էր թուրքական դիվանագիտական աղբյուրը։ 2023 թվականի նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց Թել Ավիվում դեսպան Շաքիր Թորունլարին Անկարա հետ կանչելու որոշման մասին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին խորհրդակցությունների համար։ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի որոշումը Անկարային էլ ավելի է մոտեցնում ՀԱՄԱՍ-ին։
«Ինչպես գիտեք, Թուրքիան առաջին երկրներից էր, որը ճանաչեց Իսրայել պետությունը: Այս գործընթացում մենք ունենք միայն մեկ զգայունություն՝ Երուսաղեմը և Պաղեստինի ժողովուրդը: Սա մեր ժողովրդի զգայունությունն է: Թուրքիայի յուրաքանչյուր ընտրված կառավարություն պետք է լսի ժողովրդի կարծիքը։
Մենք երկիր ենք, որը ողջունել է հրեաներին, ովքեր փախել են Հիտլերի հալածանքներից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Մենք հրեաների հետ խնդիրներ չունենք։ Մենք խնդիր ունենք Իսրայել պետության էքսպանսիոնիստական քաղաքականության հետ՝ հիմնված սիոնիզմի վրա»,- ասել է Ֆիդանը Al Jazeera Arabic-ին։
22:00 28.02.2025
SHANTNEWS22:47 28.02.2025
Հազվագյուտ մետաղների հարցով ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղարկվել էՀազվագյուտ մետաղների հարցով Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը։ X-ի իր միկրոբլոգում լրագրողը նաև տեղեկացրել է. «Սպիտակ տունը հաստատել է, որ մամուլի ասուլիսը չեղյալ է հայտարարվել: Գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել»: Ավելի վաղ, SHANTNEWS.am հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին լարված […] ...
22:39 28.02.2025
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըՓետրվարի 28-ին, ժամը 18:47-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արազափ-Արգավանդ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արգավանդ-Արազափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
22:28 28.02.2025
Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման. Դոնալդ ԹրամփՎլադիմիր Զելենսկին պատրաստ չէ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք այսօր շատ բովանդակալից հանդիպում ունեցանք (խմբ.Զելենսկու հետ) Սպիտակ տանը: Մենք շատ բաներ իմացանք, որոնք անհնար է հասկանալ առանց քննարկելու նման կրակի և ճնշման ներքո: Զարմանալի է, թե ինչ է բացահայտվում զգացմունքների միջոցով, և եկան […] ...
22:14 28.02.2025
Դուք կամ գործարք եք կնքում, կամ մենք դուրս ենք գալիս, և դուք պետք է պայքարեք ինքնուրույն. Թրամփը` ԶելենսկունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք կնքելու համար։ Հանդիպման ընթացքում Թրամփն ու Զելենսկին լեզվակռվի մեջ են մտել, բարձրացրել են ձայները: Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է փոխզիջման գնա Ռուսաստանի հետ բանակցություններում և գործարք կնքի Միացյալ Նահանգների հետ: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնն […] ...
21:52 28.02.2025
Թրամփ. Զելենսկին պետք է փոխզիջման գնա հակամարտությունը լուծելու համարՈւկրաինայի ղեկավարությունը ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է TASS-ը: «Միշտ պետք է փոխզիջումների գնալ: Առանց փոխզիջման ոչ մի գործարք չի կարող կնքվել: Այսպիսով, նա (խմբ. Զելենսկին), իհարկե, պետք է որոշ փոխզիջումների գնա»,- նշել է պետության […] ...