12:59 28.02.2025
Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուրցաձոր գյուղի մի բնակիչ Ուրցաձոր տանող ճանապարհին ծառ է հատում: Ոստիկանները մեկնել են նշված վայր: Պարզվել է, որ Ուրցաձորի 59-ամյա բնակիչը Դաշտաքար-Ուրցաձոր ճանապարհի աջակողմյան հատվածում ապօրինի հատել է մեկ ուռենի: Քաղաքացին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ուռենիով բարձված կցորդիչը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին:
22:00 28.02.2025
SHANTNEWS22:14 28.02.2025
Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան. Թրամփը ԶելենսկիինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք կնքելու համար։ Հանդիպման ընթացքում Թրամփն ու Զելենսկին լեզվակռվի մեջ են մտել, բարձրացրել են ձայները: Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է փոխզիջման գնա Ռուսաստանի հետ բանակցություններում և գործարք կնքի Միացյալ Նահանգների հետ: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնն […] ...
21:52 28.02.2025
Թրամփ. Զելենսկին պետք է փոխզիջման գնա հակամարտությունը լուծելու համարՈւկրաինայի ղեկավարությունը ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է TASS-ը: «Միշտ պետք է փոխզիջումների գնալ: Առանց փոխզիջման ոչ մի գործարք չի կարող կնքվել: Այսպիսով, նա (խմբ. Զելենսկին), իհարկե, պետք է որոշ փոխզիջումների գնա»,- նշել է պետության […] ...
21:40 28.02.2025
ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է Ներքին ԽնձորեսկՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում շրջայց է կատարել Ներքին Խնձորեսկում: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: ...
21:24 28.02.2025
Պայթյուն Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժածՓետրվարի 28-ին, ժամը 16։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում տեղի է […] ...
21:16 28.02.2025
Կայացել է «ՆԳ նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպումըՓետրվարի 27-ին Երևանում կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՆԳ նախարարի տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը […] ...