12:49 28.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.
3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:
Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ. փետրվարի 27-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.
432 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 14.4%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
4718 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) շուրջ 94.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
22:00 28.02.2025
SHANTNEWS22:14 28.02.2025
Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան. Թրամփը ԶելենսկիինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք կնքելու համար։ Հանդիպման ընթացքում Թրամփն ու Զելենսկին լեզվակռվի մեջ են մտել, բարձրացրել են ձայները: Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է փոխզիջման գնա Ռուսաստանի հետ բանակցություններում և գործարք կնքի Միացյալ Նահանգների հետ: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնն […] ...
21:52 28.02.2025
Թրամփ. Զելենսկին պետք է փոխզիջման գնա հակամարտությունը լուծելու համարՈւկրաինայի ղեկավարությունը ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է TASS-ը: «Միշտ պետք է փոխզիջումների գնալ: Առանց փոխզիջման ոչ մի գործարք չի կարող կնքվել: Այսպիսով, նա (խմբ. Զելենսկին), իհարկե, պետք է որոշ փոխզիջումների գնա»,- նշել է պետության […] ...
21:40 28.02.2025
ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է Ներքին ԽնձորեսկՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում շրջայց է կատարել Ներքին Խնձորեսկում: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: ...
21:24 28.02.2025
Պայթյուն Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժածՓետրվարի 28-ին, ժամը 16։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում տեղի է […] ...
21:16 28.02.2025
Կայացել է «ՆԳ նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպումըՓետրվարի 27-ին Երևանում կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՆԳ նախարարի տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը […] ...